Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն Մանուկյան
Հասարակություն

Արցախի մոտ 30 հազար սովորողի կրթությունը կկազմակերպվի Հայաստանում․ նոյեմբերի 13-ից կսկսվի հանրակրթության կազմակերպումը

Այս պատերազմի հետեւանքով խախտվել է մոտ 30 հազար սովորողի իրավունք, որոնցից 24 հազարը դպրոցականներ են, մոտ 4 հազարը՝ նախադպրոցական, իսկ մնացյալը՝ ուսանողներ։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության Կրթության գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։

«Իհարկե, մենք մտածում էինք, որ օր առաջ կվերադառնանք հայրենիք, բայց պատերազմը շարունակվում է, եւ մենք հնարավորություն չունենք կրթությունը կազմակերպել Արցախում, ուստի որոշել ենք առաջիկայում  կրթության գործընթացը կազմակերպել Հայաստանում՝ մինչեւ պատերազմի ավարտը։ Հիմա ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում մենք սկսել ենք մեր աշակերտների հաշվառման գործընթացը եւ արդեն ունենք մեծ թվով հաշվառված աշակերտներ։ Չհաշվառված երեխաների ծնողները կամ դիմում են  համայնքապետարանին, որտեղ նրանք գրանցված են, կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատությանը։ Պարտադիր փաստաթղթերի պահանջը հանվել է, կարող են առանց դրա եւս ներկայանալ»,- նշեց Լուսինե Ղարախանյանը՝ հավելելով, որ նախատեսում են նոյեմբերի 13-ին սկսել հանրակրթության կազմակերպումը։

«Առաջիկա երկու օրերին պարզ կլինի տարրական օղակը առկա ուսուցման կանցնի՞, թե՞ ոչ, մենք նախապես կհայտարարենք դրա մասին, բայց 5-ից 12-րդ դասարանցիները պարապելու են առցանց։ Բարձրագույն  ուսումնական հաստատություններից՝ Արցախի պետական համալսարանը նոյեմբերի 10-ին է սկսելու իր աշխատանքները, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ու Մեսրոպ Մաշտոց  համալսարանն առցանց արդեն սկսել են պարապմունքները»,- ասաց նախարարը։

Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ առաջիկայում կլուծվի նաեւ արհեստագործական ուսումնարանների եւ քոլեջների կրթության կազմակերպման հարցը։

Թշնամու ագրեսիայի հետեւանով Արցախում մշակույթի տներ են ավերվել։ Ըստ նախարարի՝  ամենամեծ մասշտաբի ավերածությունը կրել է Շուշիի մշակույթի տունը։

«Ես շատ զանգեր եմ ստացել Սփյուռքից, որոնք պատրաստակամություն են հայտնել վերականգնել մշակութային օջախները, ինչպես նաեւ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը»,- հայտնեց նախարարը՝ հավելեով, որ համոզված է՝ հաղթելու ենք եւ վերականգնելու բոլոր ավերված շինությունները։