ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներգրավել Ղարաբաղի մշակութային արժեքների պահպանման գործում
Ղարաբաղում մշակութային արժեքների պահպանման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի առաջարկությամբ կարելի է փորձագետներ ներգրավել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան:
«Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օբյեկտների պահպանման գործընթացում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումն այդքան էլ հեշտ չի լինի»,- ասել է Միտրոֆանովան, ով նախկինում զբաղեցնում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը: Նրա խոսքով` «այս տարածքում Համաշխարհային ժառանգության օբյեկտներ չկան»:
«Միեւնույն ժամանակ, հատուկ խնդրանքով, հնարավոր է Համաշխարհային ժառանգության կենտրոնի (ՅՈՒՆԵՍԿՕ) կողմից առաջարկված փորձագետների ներգրավել»,- շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարականների դեսպանը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առցանց ասուլիսին ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի կազմակերպությունների եւ առաջին հերթին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կազմակերպությունների հետ միասին, կարող են հսկայական դեր ունենալ Ղարաբաղում խաղաղ կյանքի հաստատման, էթնո-դավանանքային խմբերի համակեցության, մշակութային եւ կրոնական վայրերի վերակենդանացման եւ դրանց անվտանգ եւ հարգալից գործունեության ապահովման գործում:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան