Իրանն ուժեր է տեղակայել հյուսիսարեւմտյան սահմանային շրջաններում` Ղարաբաղում տիրող իրավիճակի պատճառով
Իրանի բանակի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Նոզար Նեմաթին հայտարարել է, որ իրանական ժողովրդի համար խաղաղության եւ անվտանգության պահպանումը երկրի սահմանային շրջաններում կարմիր գիծ է եւ առաջնահերթություն իրանական զինված ուժերի համար, հաղորդում է Mehr-ը:
Շաբաթ օրը կայացած արարողությանն իր ելույթի ժամանակ Նեմաթին խոսել է երկրի սահմաններին տիրող իրավիճակի մասին:
Նա ողջունել է Իրանի զինված ուժերի, հատկապես ցամաքային ուժերի ջանքերը, որոնք ուղղված են երկրի բոլոր սահմանային շրջանների անվտանգության պահպանմանը: Գեներալի խոսքով` այսօր իրանական բոլոր սահմաններն ապահովված են անհրաժեշտ անվտանգությամբ:
«Քանի որ երկրի անկախության եւ տարածքային ամբողջականության պահպանումն Իրանի Իսլամական Հանրապետության ուշադրության կենտրոնում է, իհարկե, երբ հարեւան երկու երկրները ռազմական բախման մեջ են մտնում, մենք ավելի զգայուն կերպ ենք հետեւում իրադարձություններն»,- ասել է նա:
Ըստ Նեմաթիի` տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ ապահովության բացակայությունը կարող է տարածվել նաեւ այլ տարածքների վրա:
«Ուստի, քանի որ իրանական ժողովրդի անվտանգությունն ու հանգստությունը սահմանամերձ քաղաքներում շատ կարեւոր են մեզ համար, մենք ուժեր ենք տեղակայել հյուսիսարեւմտյան սահմանամերձ շրջաններում` դեպի երկիր ելքի եւ մուտքի բոլոր կետերին հետեւելու համար»,- ասել է գեներալը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան