Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան ունի ռազմավարական նշանակություն․ Արմեն ՄանվելյանԵրևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հունիսի 16-20-ին ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Պարոն Հովակիմյան, ծառայե՛ք Սահմանադրությանը, ոչ թե իշխանությանը․ Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ի՞նչն է դրդել տղային սպանել եղբորը. համակարգչային խա՞ղն է պատճառը

Արցախում 10-ամյա երեխայի սպանության դեպքի վերաբերյալ ԼՈւՐԵՐ.com-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախնական տեղեկություններով՝ երեխան սպանվել է  18–ամյա եղբոր կողմից՝ առանձնակի դաժանությամբ։

Ըստ հարազատների պատմածի՝ 17–ամյա պատանին եղբորը սպանել է անտառում, նրան դանակի և պատառաքաղի բազմաթիվ վնասվածքներ հասցնելով, այնուհետև թաղել փոսում, փակել տերևներով, ապա գնացել տուն ու իրեն պահել սովորականի պես:

Ըստ որոշ տեղեկությունների՝ սպանությունը կատարած երիտասարդը տարբերվել է տարօրինակ վարքագծով, վարկած կա, որ հանցանքը կատարել է համակարգչային խաղի ազդեցության տակ: 

Ավելի վաղ՝ հայտնել ենք, որ ապրիլի 12-ին սպանվել է Արցախի Շահումյանի շրջանի բնակիչ, 2009թ. ծնված Վ. Գ.-ն: Հարուցված քրեական գործի շրջանակում ապրիլի 13-ին Վ.Գ.-ի սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` 2001թ. ծնված Ս.Գ-ն։ Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Ի դեպ, ամիսներ առաջ համացանցում ակտիվորեն քննարկվում էր, թե կա վիրուսային ծրագիր, որը երեխաներին դրդում է սպանության, ինքնասպանության, խելագարության։ Այդ ժամանակ էլ «Մոմո» անունով անհասկանալի կերպարի կողմից ուղարկվող հաղորդագրությունները կապում էին այդ օրերին Օշականում ինքնասպանություն գործած 12-ամյա երեխայի դեպքի հետ։ 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ «Մոմոյի» հարցն ավելի շատ լենգենդ է, որը նման է «Սինի Կիտ» խաղին (քայլերի հաջորդականությամբ երեխաներին տանում է ինքնասպանության․ բարձրահարկ շենքերից ցած են նետվում)։ 

«Մոմոյի կերպարն իր մեջ վախեր է պարունակում և հենց դրանով են երեխաներին թիրախավորում, քանի որ երեխաները շատ են սիրում նման բաներ։ Այս ամենը սկսվեց նրանից, որ տարածվեցին չստուգված տեղեկություններ, թե գոյություն ունեն ծրագրեր, որոնք երեխաներին դրդում են ինքնասպանության»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը։