Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է
Ճանաչենք մեր հերոսներին
Փոխգնդապետ Արմեն Վալերիի Բալայանը մարտական գործողությունների ամբողջ ընթացքում հմտորեն ղեկավարել է ստորաբաժանումը, անմիջականորեն մասնակցել դիրքերից մեկի պաշտպանությանը, խմբի կազմով իրականացրել հետախուզություն, և մարտ վարելով ոչնչացրել թշնամու մեկ տանկ, մեկ զրահափոխադրիչ ու մեկ հետևակի մարտական մեքենա: Շարքային Արկադի Կարոյի Վերդյանը դրսևորելով անձնական արիություն, հակառակորդի կրակի տակ կարողացել է տարհանել զոհերին ու վիրավորներին: Մարտկոցի կազմով հակառակորդի կրակային խոցումն իրականացնելիս, աչքի են ընկել սերժանտներ Գոռ Պատվականի Ղազարյանը, Սահակ Մարատի Սարգսյանը, Սուրեն Նորայրի Արզումանյանը, շարքայիններ Գարիկ Թաթոսի Նաջարյանը, Գուրգեն Գենայի Անտոնյանը: Նույն գործողության ընթացքում կայուն և անխափան կապը ապահովել է սերժանտ Գագիկ Արմենի Սարգսյանը:
Հյուսիսային ուղղությամբ մղված ծանր մարտերի ժամանակ, հակառակորդի դիվերսիոն խմբի դեմ իրականացված գործողություններում բացառիկ խիզախություն են դրսևորել կրտսեր սերժանտ Արամ Վարդանի Դանիելյանը, շարքայիններ Էդգար Կարենի Քոչարյանը, Նարեկ Աշոտի Նիկողոսյանը, Գոռ Գագիկի Աթայանը, Մաքսիմ Ռոբերտի Վարդանյանը, Հովիկ Վահեի Ոսկանյանը, Էդգար Մամեյի Մուրադյանը, Միքայել Կամոյի Հարությունյանը, Արսեն Ռոմիկի Հովսեփյանը, կրտսեր սերժանտ Դավիթ Վարդանի Հակոբյանը: Փառք մեր հերոսներին:
ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան