Ամոթ է, հել գնա, ընկեր ջան․ Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը պատերազմի ընթացքում ընդդիմության հետ որևէ բան չի քննարկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
«Նիկոլ Փաշինյանը, իր սովորության համաձայն, հաջողության դափնիներն իրեն է վերագրում, անհաջողությանը՝ ուրիշներին։ Մեզ հետ որևէ բան չի քննարկվել, որևէ բան չի ասվել, դա հերթական սուտն է, և ինքը պետք է ամաչի։ Թող ներկայացնի մի հարց, որն ինքը դրել է ընդդիմության հետ քննարկման, և այդ քննարկումը պտուղ չի տվել։ Նա խաբեբայության վարպետ է։ Արդեն այնքան է ամոթը կորցրել, որ պատերազմը տանուլ տալուց հետո, աթոռը լպստելով կառչել է աթոռից։ Ամոթ է, հել գնա, ընկեր ջան, կգան մարդիկ, որոնք այս իրավիճակից լուծում կարող են գտնել», -ասաց Պետրոսյանը։
Ըստ Գևորգ Պետրոսյանի՝ անհնար է համախմբվել մի վարչապետի շուրջը, որին ծաղրում է Ադրբեջանի նախագահը։
«Ում շուրջը համախմբվե՞նք, Նիկոլ Փաշինյանի՞։ Նիկոլ Փաշինյանը տոնածա՞ռ է, որ իր շուրջը համախմբվենք։ Թող ասեն մի բան, որով առաջընթաց քայլ ենք կատարել, գնանք համախմբվենք ։ Ես ցավով եմ ասում, չեմ չարախնդում, ես իրեն առանձնապես չեմ սիրում, բայց ինքն է մեր երկիրը ներկայացնում, ու Ալիևի նման փալասը իր վրա խնդում է, հիմա ինքը ո՞նց է գնալու բանակցությունների։ Ես Նիկոլ Փաշինյանից՝ որպես գերագույն շինծու ինքնահռչակ հրամանատարի, պահանջում եմ մի կոնկրետ միջոցառում վկայակոչի այս պահի դրությամբ ռազմագերիների և զոհված հերոս երեխաների դիերը փոխանակելու վերաբերյալ։ Հիմա կսկսի՝ բանակցում ենք և այլն, հերիք է, զզվել ենք այդ հեքիաթներից։ Ամբիոնը հեքիաթ պատմելու վայր չի։ Ազգային ժողովի պատգամավորը, երբ երդում է տալիս, նա ոչ թե երդում է տալիս Նիկոլ Փաշինյանին ծառայելու, այլ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Իրենք բոլորը շարունակում են պաշտպանել ռազմական դրությունը, որպեսզի երկարաձգեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Վախենում են, որ հենց կորցնեն իշխանությունը սահմանադրական կարգի բազմակի տապալման համար հենց Նիկոլ Փաշինյանին դատելու են։ Ինքը Հայաստանից չի թռնելու։ Եթե հեռանա էլ, միևնույնն է, իրեն գտնելու են», -նշեց Գևորգ Պետրոսյանը։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան