«Երբ Ալիեւը հետ ուզի Սոթքի հանքի շահագործումից բյուջե վճարած հարկերը, հանկարծ չզարմանաք»
Արփինե Հովհաննիսյանը գրառում է կատարել.
«Դուք էլ երեւի մտածում էիք ալիեւը էն 50 մլրդ դոլարը ինչպես է հաշվարկել ու մեզնից պահանջելու։
Ուրեմն, երբ գերագույն գլխավոր չարիքը ստորագրել է ու իրավաբանորեն Սոթքի հանքի կեսը ( այն տարածքը, որտեղ այն գտնվում է) հանձնել Ադրբեջանին, նա հանքի շահագործումից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ( առնվազն դրա կեսի) օրինականությունն է կասկածի տակ դրել։
Այսինքն, եթե այդ անիծյալ փաստաթղթով հանքի զբաղեցրած տարածքի կեսը Ադրբեջանինն է, որը երեկ պաշտոնապես հաստատեց ՊՆ ներկայացուցիչը, նշանակում է՝ սույն անգրագետը հանքի շահագործման ամբողջ նախկին ընթացքը դարձրել է անօրինական։
Ստացվում է՝ Սոթքի հանքի շահագործումից պետական բյուջե վճարված գումարների առնվազն կեսը կարող են համարվել ապօրինի եկամուտ։ Երբ ալիեւը հետ ուզի այս տարիներին ՀՀ բյուջե վճարած հարկերը ( դրա կեսը՝ անցնող տարածքին համահունչ) հանկարծ չզարմանաք։
Այդ հարկից ձեզ աշխատավարձ են վճարել, թոշակ, նպաստ ու այլ ծախսեր։
«Փրկիչը» տիկին վարչապետի հիմնադրամից չի վճարելու, վիվառոների ֆեյքերի համար նախատեսված գումարներից չի վճարելու, այլ ձեզնից է հետ ուզելու փողերը, որ վճարի ադրբեջանցիներին։ Կամ էլ դրա փոխարեն ալիեւին կնվիրի, օրինակ արմավիրը։
Հ.Գ. Օր առաջ պետք է այս ու այլ հարցեր լուծել։ Սա խուճապ չի, թեզ չի, մեկնաբանություն չի, սա իմ ու քո դռանը չոքած աղետն է։ Հավատաս թե չէ։ Ուզես թե չէ։
Դրան ասեք՝
ՎԵՐ ԿԱ՜Ց ՈՒ ՔԱՅԼԻ՜Ր
ՄԵԶ ՔԵԶՆԻՑ ԱԶԱՏԻ՜Ր»




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ