Գորիս-Կապան մայրուղին է՞լ եք թուրքին տալու. Արթուր Խաչատրյան
ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«ԱԺ-ում ու կառավարությունում ծվարած մանկամիտ ապուշներին ու դրանց սատարող դմփ դմփ հու զոմբիներին տեղեկացնեմ, որ Գորիս-Կապան մայրուղին, Շուռնուխի հատվածում, անցնում է Հայաստանի ու Ադրբեջանի ճիշտ սահմանով, իսկ «փոքր թասից» մինչև Որոտան, ռելիեֆով պայմանավորված, անցնում է Ադրբեջանի տարածքով: 1988-1992 թթ. այդ ճանապարհով երթևեկելը կյանքի համար վտանգավոր էր: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ են զոհվել կամ առևանգվել այդ ճանապարհին: Մարդիկ ստիպված էին անցնել Տաթևի ներքին ճանապարհով, որը քարուքանդ վիճակում է (այս ամառ եմ այդ ճամփով անցել, էքստրիմ է):
Եթե կառավարությունում դեռ շունչ կենդանի մնացել է, կասի՞ ինչ է լինելու այդ մայրուղու ճակատագիրը: Դա՞ էլ եք թուրքին տալու: Եթե թուրքն այդ ճամփան վերահսկի, ոչ միայն Մեղրին, այլև Սյունիքի ողջ հարավային հատվածն է վտանգի տակ»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան