Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս. Նարեկը նախընտրեց կյանքին վերջ տալ, քան գերի լինել թշնամուն

«Չկա մեկը,  լիներ մեծ, թե փոքր, որ Նարեկի հետ երկու բառ փոխանակելուց հետո չհամակրեր իմ տղային: Մենք Երևանում էինք ապրում, բայց հետո տեղափոխվեցինք գյուղ: Շատ կարճ ժամանակում Նարեկս սիրվեց մեր համագյուղացիների կողմից, և բոլորը արցունքն աչքերին մեզ հետ ճանապարհեցին իմ հերոս տղուն՝ դեպի անմահություն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թշնամու դեմ ծավալված մարտերում զոհված Նարեկ Բադալյանի հայրը՝ Արման Բադալյանը:

Հերոսը ծառայության սկզբում 6 ամիս անցկացրել է Գյումրիում, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ՝ այն շարունակելու: Սեպտեմբերի 27-ից սկսած Նարեկը թշնամու դեմ մարտնչել է ամենաթեժ կետերում, բայց մինչև վերջին շունչն էլ իրեն այնպես է պահել, որ տանեցիները անգամ չեն էլ մտածել, որ իրենց զավակը օրեր շարունակ կյանքի ու մահու պայքար է մղել. «Պատերազմական օրերին մեզ ամեն օր զանգահարում էր, միայն երկու օր է եղել, որ չի զանգահարել, բայց նորից հայտնվել է և շարունակել մեզ հետ այնպես խոսել, իբրև բան չի պատահել: Նարեկը դիտավորյալ մեզ օրվա այն ժամերին էր զանգահարում, երբ համեմատաբար հանգիստ էր լինում, և կրակոցի ձայներն էլ չէին լսվում»,- նշեց հերոսի հայրը:

Որքան էլ, որ Նարեկը ընտանիքից փորձում էր թաքցնել իր թեժ կետերում գտնվելու փաստը, այնուամենայնիվ, հայրը հոգու խորքում գիտեր, որ դժվար թե հակատանկիստի անհրաժեշտություն չլիներ դիրքերում. «Երբ տղաս զգաց, որ արդեն գլխի եմ ընկել, որ ինքն էլ է պատերազմի մասնակից, սկսեց ինձ ոգևորել, դեռ ինքն էր ինձ դուխ տալիս: Ես էլ իրեն խնդրեցի՝ Նա՛ր, ինչ ուզում ես արա, բայց ամեն օր ինձ իմաց տուր, որ դու ողջ ես, որ դու կաս, թեկուզ զանգի, ասա բարև ու անջատի, կամ հրամանատարներից մեկին խնդրի, թո՛ղ քո փոխարեն խոսեն ու ասեն, որ լավ ես, միայն թե՝ լուր ունենամ քեզանից»,- հուզմունքով պատմում է Նարեկի հայրը:

Նարեկը՝ ոտքից վիրավոր շրջափակման մեջ գտվելիս է լինում, և այդ ընթացքում զանգահարում է երկու մարդու՝ հրաժեշտ տալու. «Զանգահարում է իր ընկերներից մեկին և եղբորս տղային: Երկուսին էլ ասում է, որ վիրավոր է և շրջափակման մեջ, որ այլևս չսպասեն նրա վերադարձին: Երբ իմացա այս խոսակցության մասին, միանգամից հարցրի եղբորս տղային՝ Նարեկը հո չէր լացում, ասաց հոպար, ինչ ես խոսո՞ւմ, Նարեկը լացի՞, դեռ մի բան էլ ինքն էր մեզ հույս տալիս, որ շատ լավ կլինի ամեն ինչ, և ոչինչ, որ արդեն առանց իրեն»,- խորը ցավով նշեց Արման Բադալյանը:

Մեզ հետ զրույցում նա նաև ասաց, որ մտադրություն ուներ որպես կամավոր մեկնել և որդու հետ պաշտպանել սահմանները, բայց տղան թույլ չէր տվել, ասելով՝ պա՛պ, դու որ գաս, ես ստեղ կռվե՞մ, թե՞ քեզ պաշտպանեմ. «Այնուամենայնիվ, որպես կամավոր, ես էլ գնացի պարտքս հայրենիքիս առաջ կատարելու: Ինձ զանգահարեցին ու ասացին, որ տղաս վիրավոր է, այդ կերպ ինձ դիրքերից իջեցրին, Երևան բերեցին, նոր ասացին, թե իրականում ինչ է պատահել»,- ասաց Նարեկի հայրը:

Վերջին շրջանում մենք հողին շատ ու շատ հերոսներ տվեցինք, որոնք մեկը մյուսից լավագույն հատկանիշներով տարբերվում էին իրարից, այլ էր նաև Նարեկ անունով հերոսը, նա արեց այնպիսի բան, որը անելու համարձակություն, երևի թե, ոչ բոլորը կունենային. «Նարեկս խոցել էր 3 տանկ: Երբ գնացի որդուս դիակը ճանաչելու, տեսա, որ բացի ոտքի բեկորային վնասվածքից, ուղիղ պարանոցի ներքևում կար հրազենային վնասվածք: Տղաս նախընտրեց ինքնասպան լինել, քան գերի լինել թուրքին: Ես հպարտ եմ իմ հերոս տղայով, նրա մասին բոլորը պիտի իմանան»,- սրտի խորը կսկիծով նշեց  Նարեկի հայրը:

Զրուցեցինք նաև Նարեկի հորեղբոր աղջկա՝ Գայանե Բադալյանի հետ, որի համար Նարեկը միշտ կենդանի է: Գայանեին մեծ հույս է տալիս իր երեխայի ծնունդը. «Երբ իմացա՝ երեխայի եմ սպասում, ասացի՝ եթե տղա ունենամ, Նա՛ր, քո անունն եմ դնելու, ասացի, իսկ եթե աղջիկ՝ դու մտածի, մի գեղեցիկ անուն ասա: Նարեկը այդպես էլ չհասցրեց աղջկա անուն ասել, հետո իմացա, որ նրա ամենասիրելի անունը Նարեն է: Անհամբերությամբ սպասում եմ երեխայիս սեռը իմանալուն »,- եզրափակեց հերոսի քույրը:

Զվարթ Պետրոսյան