Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան
Իրավունք չունենք զինվորին մենակ թողնել, պետք է օրուգիշեր մտածենք, օր առաջ կարողանանք օգնել նրանց այնտեղից բերել: Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում: Այս մասին այսօր` նոյեմբերի 28-ին, մտավորականնենրի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը` նշելով, որ հավաքը քաղաքական չէ:
«Շատերը գուցե քաղաքական երանգ են տեսնում, կամ մտավախություններ ունեն: Թող չվախենան: Միգուցե այդ մտավախությունների պատճառով է, որ այնքան շատ մարդ չկար, ինչքան կարելի էր սպասել, բայց ես վստահ եմ, որ մարդիկ կշատանան՝ հասկանալով, որ պետք է մասնակցեն՝ օգնելու զինվորներին ու նրանց ընտանքիներին, որոնք ծանր հոգեվիճակում են»,- ասաց դերասանը:
Վարդան Պետրոսյանի կարծիքով՝ հասարակության մեջ պառակտում կա, և դա ամենավտանգավոր բաներից մեկն է:
«Չեմ կարող ասել՝ որտեղից սկսվեց: Վտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է, պետք է լուրջ վերլուծություն անել: Պարտությունից հետո այդպես լինում է: Պետք է կարողանալ պարտվել»,-ասաց նա:
Հարցին էլ՝ չկա՞ն պատասխանատուներ, Պետրոսյանն արձագանքեց՝ պետք է վերլուծություններ կատարել եւ բնականաբար առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը: «Նման պարագաներում, հեքիաթներ չպատմենք, բնականաբար առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը»,- ասաց նա:
Հարցին՝ այս հարցով համախմբում կլինի՞, Պետրոսյանը պատասխանեց, որ երբեմն ցավը հասնում է այն աստիճանի, որ մենք ստիպված համախմբվում ենք:
«Ցավով եմ ասում, բայց ցավը կարող է այն աստիճանի ուժեղանալ, որ մենք ուրիշ բանի մասին չմտածենք, որովհետև այսպիսի դաժան պարտությունից, կապիտուլյացիայից հետո անգամ, երբ տեսնում ես՝ մարդիկ ինչերի մասին են մտածում, իրար ինչերի մեջ են մեղադրում, ավելի վատին ես սկսում սպասել»,-ասաց նա:
Պետրոսյանն ասաց, որ պարտությունից հետո նախ պետք է հասկանալ, որ պետք է ապրել. «Ապրելը նաև պարտականություն է, սա շատ կարևոր բան է: Ապրել նաև վատ, ծանր պայմաններում: Պետք է հիշել, որ մենք շատ ավելի ծանր պահեր ենք ապրել, մեր ժողովուրդը տարել է ծայրաստիճան ծանր բաներ: Սա շատ դժվար բան է, բայց պետք է ժողովրդին ոտքի կանգնեցնել»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան