Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Պատերազմն անխուսափելի է, իսկ որ բախտներս բերի՝ պատերազմները․ Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մեր փափկասուն կինարմատներին (պրիչոմ՝ արական սեռի կինարմատներին էլ) թվում է, թե կարելի է ֆեյսբուքում նվնվալ, ասել, որ էլ պատերազմ չենք ուզում, էլ ուժ ու ռեսուրս չունենք, մենք էլ երեխա տալու չունենք, գերիներին բերենք՝ նոր ու այլ տիպի փափկամորթ բաներ գրել ու պատերազմ չի լինի:

Հիասթափեցնեմ ձեզ: Կարող եք մինչև ստեղնաշարի մաշելը տենց բաներ գրել, բայց դա պատերազմի վրա քիչ կազդի: Ավելի ճիշտ՝ հայանպաստ առումով չի ազդի, իսկ այ թուրքանպաստությունը գերագնահատելը դժվար է, որովհետև հատկապես հիմա պացիֆիզմը անթույլատրելի է:

Երիցս հիասթափեցնեմ ձեզ: Պատերազմն անխուսափելի է, իսկ որ բախտներս բերի՝ պատերազմները: Թուրքը չի հագեցել, թուրքը իր նպատակները չի փոխել, ինքը հիմա էլ Զանգեզուրն ա ուզում, Վայքը, Արարատն ու Արմավիրը: Մեծ հաշվով՝ թուրքը ուզում է Ալեքսանդրոպլի պայմանագրի պայմաններով Հայաստան, երբ Հայաստան չկա, Հայաստան կոչվածն էլ Երևան+Սևանի ավազանի սահմաններում գտնվող թուրքական վիլայեթ է: Ու թուրքը ձեր թուլությունը որպես հնարավորություն է դիտարկում, ոչ թե՝ որպես առաքինություն:

Ցավոք, ձեզանից շատերը դա չեն հասկանա, անգամ երբ թուրքը ձեր տներում ձեր աչքի առաջ ձեր երեխեքին մորթի, կնանիքիդ էլ բռնաբարի: Բայց կան մարդիկ, որ դա հասկանում են, կան մարդիկ, որոնք դեռ անհույս չեն՝ կհասկանան:

Պատերազմն անխուսափելի է: Թուրքի գիտակցական ու ձեզանից շատերի անգիտակացական ցանկությունն այն է, որ մենք ընտրենք խայտառակություն և ստանանք պատերազմ+խայտառակություն: Հայի ընտրությունը պետք է լինի պատերազմը՝ առանց խայտառակության: Հայը պետք է հասկանա, որ հիմա կա մենակ կյանքի մեկ իմաստ՝ ՀԱԿԱԳՐՈՀ, ինչ գին էլ այն արժենա, որովհետև հակառակ դեպքում կորցնելու ենք ԱՄԵՆ ԻՆՉ:

Ամենակարևոր ռեսուրսը հակագրոհի համար հայն է, իսկ զենքը ռուսներն էլ կտան: Մնում է ապացուցենք, որ էս երկրում անհայրենիք ժեխից բացի, կան բավարար թվով հայեր, իսկ այսօր հայ լինելը, առավել քան երբևէ, նշանակում է լինել ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ, որ հարկ եղած դեպքում անգամ կյանքդ զոհես հանուն Հայրենիքի: Ֆիքսե՛ք սա. ոչ մի առանձին վերցրած զինվորի/մարդու կյանքը ավելի թանկ չէ, քան ՀԱՅՐԵՆԻՔԸ: Ով հակառակն է կարծում, ինքը դավաճան Նիկոլի կուպեից է և անհայրենիք արարած է:

Լիրիկան և ողբը թողե՛ք, պետք է պատրաստվել պատերազմի, որը սարերի հետևում չէ»:

 

 

 
 
 
 
  •