Տեղեկացնում ենք հանրությանը, որ յուրաքանչյուրը գործ ունի անելու. Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիան ավարտվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան Կառավարության բակում ավարտվեց։
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանը նշեց, որ իրենց բողոքի ակցիաները կարունակշեն այնքան ժամանակ, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի։
«Ձեր հեռանալու համար անելու ենք մեր ուժերի ներածին չափով ամեն ինչ։ Դա տեսնելու եք, վաղը, մյուս օրը, հաջորդ շաբաթ մինչեւ դավադիր իշխանությունները չհասկանան, որ իրենց տեսակը Հայաստանի Հանրապետությունում մերժվել է առհավետ։ Այստեղ կամփոփենք մեր խնդիրները եւ կտեղեկացնենք հայ հանրությանը, որ յուրաքանչյուրը, ով հայրենիք ունի, ով մտածում է պետականամետ, ուրեմն գործ ունի անելու։ Միացեք պայքարին, վաղն արդեն ուշ է լինելու։ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր րոպեն ավել պաշտոնավարումը սպառնում է մեր գոյությանը այս տարածաշրջանում»,- հայտարարեց նա։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները ակցիայի սկզբում փակել էին Մաշտոցի պողոտան, որի ընթացքում էլ բերման էր ենթարկվել 35 ցուցարար։ Այնուհետեւ նրանք Մաշտոցի պողոտայից երթով շարժվել էին դեպի Կառավարության բակ։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան