Հենց սա է Նիկոլին սարսափեցնում. փորձագետ
Ընդդիմությունը դեռ պաշտոնապես չի հայտնել «կոնսենսուսային» առաջնորդի անունը, իսկ նիկոլականներն արդեն ինչ ֆեյք ունեն-չունեն, դաշտ են նետել Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր ՔՊ-ի պիառշիկը գրել էր, թե այն պատգամավորները, որ դուրս են եկել իշխանական խմբակցությունից առանց Նիկոլ ոչ մի բան չարժեն... [բառացի չի մեջբերումս, իմաստը դա էր]։
Սա շատ հետաքրքիր խոստովանություն է...
Ըստ էության երիտասարդն ընդունում է, որ իրենց ամբողջ թիմը քաղաքական տեսակետից զրոների կույտ է։ Իրենց քաղաքական սուբյեկտայնությունն այնքան է, ինչքան ԱԺ-ի աթոռներինը...
Բայց ԿԱՐԵՎՈՐԸ դա չէ... Կարևորն այն է, որ փաստորեն հենց այն պատգամավորները, որոնք «Իմ քայլից» դուրս են եկել, կարողացել են կտրվել նիկոլազոմբիների անդեմ այդ զանգվածից, իրականում հենց իրենք են վերջապես սկսել ինքնուրույն մտածել, որոշել և գործել, այսինքն՝ քաղաքական առումով իրենցից ինչ-որ բան ներկայացնել։
Դադարել են Նիկոլի հլու-հնազանդ-անդեմ-անուղեղ խամաճիկները լինել և իրենց քաղաքական կյանքում առաջին անգամ ինքնուրույն քայլ են արել՝ ընդ որում դեմ գնալով անդեմ, ինքնուրույնությունից լրիվ զուրկ զանգվածին։
Եւ հենց դա է Նիկոլին սարսափեցնում։ Որ ինչ-որ մարդիկ հանկարծ սկսեն ինքնուրույն մտածել և դուրս գան իր ստեղծած քարոզչական փուչիկից։
Դեղին մամուլի տրամաբանությամբ կառուցած, սկանդալից սկանդալ գոյատևող, 24 ժամից ավելի երկար հիշողություն չունեցող այդ համակարգը սկսել է փսկել ու հենց դա է ամենից շատ անհանգստացնում Նիկոլին։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան