Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Մայրերի ափի մեջ է ազգի ճակատագիրը. Ռոմա Լալայանը ևս բռնեց հավերժի ճամփան

36-ամյա զոհված զինվորական Ռոմա Լալայանը բռնեց հավերժի ճամփան՝ կյանքը նվիրելով հայրենիքի պաշտպանությանը: Նա ամուսնացած էր և ունի մեկ անչափահաս տղա:
Բնավորությամբ հավասարակշիռ էր, նրբանկատ, քաղաքավարի, իսկ էությամբ՝ հայրենասեր, Արցախի հողին ու ջրին նվիրված։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմեց հերոսի կինը՝ Նունե Շահնազարյանը:
 
Նրանց ընտանիքը ապրում էր սահմանին մոտ: Շաբաթ և կիրակի օրերին, երբ ազատ ժամանակ էր լինում, նախընտրում էին ընտանիքով շրջել Արցախի վանքերով ու բերդերով. «Միշտ ասում էր, որ մայրերի ափի մեջ է ազգի ճակատագիրը: Պետք է հետևողական լինեմ տղայիս կրթության և դաստիարակության հարցում»,- ասաց Նունեն:
 
Հերոսը զինվորական էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանային բաժինը և 2005 թվականից ծառայել էր Արցախի տարբեր զորամասերում. «2017 թ-ին ընտանիքով Ստեփանակերտից տեղափոխվեցինք սահմանամերձ Զորավան։ Ամուսինս տվյալ տարածքում տեղակայված զորամասի հրետանու շտաբի պետն էր»,- նշեց Ռոմայի կինը:
 
Նա նախքան պատերազմը սկսելն էր մեկնել դիրքեր՝ հերթական մարտական հերթապահությունը իրականացնելու նպատակով. «Սեպտեմբերի 25-ից դիրքերում էր, հաջորդ օրը պիտի տուն գար, որ գնայինք գյուղ։ Առավոտյան զանգահարեց, ասաց՝ այսօր չեմ գա։ Հարցիս, թե ինչու, պատասխանեց՝ զգոնության համար է։ Առավոտյան սկսեց հրթիռահրետակոծությունը»,- վերհիշեց Նունեն։
 
Վերջինս նշեց, որ ամուսնու տրամադրությունը մշտապես մարտական էր, և երբ զանգահարում էր կնոջը, ասում էր՝  չընկճվի, ամեն ինչ լավ է լինելու. «Վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 25-ին՝ առավոտյան։ Տրամադրությունը լավ էր, ասում էր՝ իմ զինվորները կորյուններ են, գերազանց կատարում են իրենց առջև դրված խնդիրը»,- նշեց Նունե Շահնազարյանը:
 
Ռոման զոհվել է հոկտեմբերի 25-ին հակառակորդի ավիացիայից:
 
Զվարթ Պետրոսյան
 
 
 
 
 
Ավելին