Ավագ լեյտենանտ Արմեն Ռաշիդի Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ
Պաշտպանության բանակը ներկայացրել է հերոսական նոր դրվագներ։
Հարավային ուղղությամբ գործող ստորաբաժանումներից մեկը ոչնչացրել է հակառակորդի ավտոտեխնիկա և մեծաթիվ մարդուժ, պաշտպանել են կարևոր խաչմերուկներից մեկը՝ կասեցնելով թշնամու հետագա առաջխաղացումը, և հետագայում ապահովել անձնակազմի անվտանգ դուրս բերումը: Նաև հմտորեն գործել է դարանում՝ պահպանելով կապը հրամանատարության հետ:
Գործողության ժամանակ աչքի են ընկել ավագ լեյտենանտ Գեղամ Նշանի ՈՒզունյանը, կապիտան Արտավազդ Հենրիկի Զաքարյանը, սերժանտ Արսեն Արմենակի Տեր-Պողոսյանը, շարքայիններ Վահե Վահանի Ապրունցը, Վիլեն Մխիթարի Ղազարյանը, Ժան Սերյոժայի Էլոյանը, Սուրեն aՍպարտակի Մխիթարյանը:
Նույն հատվածում բարձունքներից մեկի պաշտպանության ժամանակ աչքի է ընկել և խմբի կազմով 2 անգամ շրջափակումից դուրս եկել ավագ ենթասպա Սասուն Վրեժի Սահակյանը:
Հյուսիս-արևելյան հատվածում ընթացող մարտերի ժամանակ աչքի են ընկել և թշնամուն մեծաթիվ կորուստներ պատճառել շարքային Դավիթ Սարգսի Թեմուրյանը, լեյտենանտ Նարեկ Տիգրանի Խալաթյանը, լեյտենանտ Աշոտ Դավթի Խաչատրյանը, լեյտենանտ Մարատ Սերյոժայի Մնացականյանը:
Պահեստազորային, կրտսեր սերժանտ Սևակ Գառնիկի Գրիգորյանը ոչնչացրել է կենդանի ուժ, դրսևորել անձնական խիզախություն:
Ավագ լեյտենանտ Արմեն Ռաշիդի Մանասյանը խոցել է թշնամական 8 տանկ, 4 հրամանատարական դիտակետ և կենդանի ուժ:
Վիրավոր զինծառայողներին տարհանելիս և առաջին բուժօգնություն ցուցաբերելիս աչքի է ընկել վարորդ-սանիտար, շարքային Սամվել Գևորգի Գրիգորյանը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան