Վանաձորցիները Փաշինյանի խրտվիլակն էին բերել Լոռու մարզպետարանի մոտ (ֆոտո)
Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով Լոռու մարզի մարզպետարանի շուրջ էին հավաքվել մի շարք բնակիչներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ եւ ընդդիմադիր կուսակցությունների անդամներ։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Լոռու մարզային կոմիտեն։
Խաղաղ ակցիայի ընթացքում ասվեց, որ վարչապետ Փաշինյանն այլեւս իրավունք չունի զբաղեցնելու իր պաշտոնը, քանի որ դավաճանել է հայ ժողովրդին, դավաճանել է 2018 թ. համաժողովրդական պայքարի արժեքներին։ Խոսք ասացին դրամատուրգ Սամվել Խալաթյանը, ՀՅԴ ՀԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանը, «Հայրենիք» կուսակցությունից Վահե Դոխոյանը։
Ակցիայի ընթացքում հայտարարվեց նաեւ, որ Նիկոլ Փաշինյանին անվստահություն են հայտնել եւ միացել նրա հրաժարականի պահանջին Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը եւ մի շարք ավագանիներ, ինչպես նաեւ Թումանյանի համայնքապետը եւ աշխատակազմը։
«Նիկոլը չի մտածել մեր որդիների, մեր գերի տղերքի, զոհված զինծառայողների աճյունների մասին ու փաստաթղթում կտրուկ պահանջ չի դրել անհապաղ նրանց վերադարձի մասին։ Մեր տղաներից շատերի ականջներում դեռ վերջին զանգի ձայներն էին հնչում։ Մենք պարտված չենք եւ չենք հանդուրժում պարտվածին»,֊ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նշենք, որ ակցիայի մասնակիցները Լոռու մարզպետարանի մոտ էին բերել Նիկոլ Փաշինյանի խրտվիլակը։






















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան