Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Սարգսյանը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում:
«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արարատցիներ,
Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու և մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել, միևնույն ժամանակ վստահեցնում եմ ձեզ՝ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին առաջիկայում կներկայացնեմ մանրամասն հաշվետվություն։
Մեր երկրի համար այս դժվար օրերին, թեև ես հրաժարական եմ տալիս մարզպետի պաշտոնից, սակայն շարունակելու եմ իմ գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Շարունակելու եմ հետևել նաև իմ մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացներին և իմ կարողությունների չափով նպաստել մարզի հետագա զարգացմանը:
Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակացուցվածքների նախարարության իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:
Համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում նաև Արարատի մարզի համայնքների ղեկավարներին, ինչպես նաև Արարատի մարզպետարանի աշխատակիցներին:
Մնացե՛ք խաղաղությամբ, լինենք միասնական և միահամուռ ուժերով հաղթահարենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները»,- գրել է նա:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան