Մարտունեցի տղամարդը մոլորվել, անցել է սահմանը. ադրբեջանցիները նրան ծեծել, ապա սպանել են
Արցախի Մարտունի քաղաքի 58-ամյա բնակիչ Արարատ Խաչատրյանը դեկտեմբերի 3-ին մոլորվել է, անցել սահմանը եւ սպանվել ադրբեջանցիների կողմից։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին Մարտունու քաղաքապետարանից՝ հայտնելով, որ տղամարդու մարմինը դուրս են բերել Կարմիր Խաչի միջնորդությամբ, նրան հուղարկավորել են երկու օր առաջ։
Արարատ Խաչատրյանի ընկերներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ անբարենպաստ եղանակի եւ սահմանի մոտ լինելու պատճառով տղամարդը մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանցիների կողմից վերահսկվող տարածքում։
Նրա դին դուրս են բերել մի քանի օր անց, մարմնին եղել են բռնության հետքեր, ենթադրվում է՝ նրան սպանել են ծեծի ենթարկելուց հետո։
Մարտունեցի տղամարդը 2 որդի եւ մեկ դուստր ուներ։ Նա մասնակցել էր պատերազմին։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան