Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Մնում է ծնողներով զինվենք և գնանք մեր երեխեքին փրկենք. Անհետ կորած զինծառայողների հարազատները սպասում են Օնիկ Գասպարյանի հետ հանդիպմանը

Ինչպես հայտնել էինք քիչ առաջ անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպում էին ունեցել ԳՇ լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ:

Սամվել Ասատրյանը հանդիպումից հետո դուրս եկավ շենքից՝ չպատասխանելով լրագրողների ոչ մի հարցին, միայն հավելեց. «Ինչ պետք է ես հայտնել եմ անհետ կորած զինծառայողների հարազատներին»,- ասաց ԳՇ լրատվականի պետը:

Իսկ անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն էլ ասաց, որ իրենց ոչ մի բան չի ասել Սամվել Ասատրյանը, որ նորից պետք է սպասեն. «Ոչ մի նորություն մեզ չհայտնեցին, պարզապես 2 օր ևս մեզ լռեցնելու համար ասացին՝ գործը ընթացքի մեջ է: 50 օր է ես հարց եմ բարձրացնում՝ ասե՛ք՝ երբ, նրանք փաստացի չեն կարողանում ասել՝ երբեք: Ամեն օր «այսօր-վաղն» են անում: Մենք բավականին կյանքի փորձ ունենք նրանց չհավատալու համար, հերիք է ինչքան խաբում են: Իրենց ձեռք չի տալիս, որ մեր երեխեքից մենք լուր ունենանք»,- ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը:

Վերջինս նշեց, որ կփորձեն հանդիպել Օնիկ Գասպարյանի  հետ, սակայն, եթե դա էլ չստացվի, կփակվեն բոլոր միջպետական ճանապարհները. «Մենք այլևս պատրաստ չենք սպասելու, մեր պետությունը սիրում է ծեծեն, ջարդեն, վառեն այդ ժամանակ մեր ձայները նոր կլսեն, բայց եթե սուս սպասում ենք, ասում են՝ էս ժողովուրդը լավ էլ խելոք ժողովուրդ ա, թո՛ղ սպասեն»,- նշեց կորած զինծառայողի մայրը:

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սամվել Ասատրյանը նրանց ասել է, որ հիմա գնում է հանդիպելու Օնիկ Գասպարյանին, որից հետո 5 ծնող ևս կգնա նրանց հանդիպմանը միանալու. «Եթե այդ հանդիպումը չստացվի այսօր, չգիտեմ՝ էլ ինչ կանենք, մնում է մենք էլ զոհվենք կամ էլ ծնողներով հավաքվենք, մի ավտոբուս վերցնենք, զինվենք և գնանք մեր երեխեքին փրկենք»,- ասաց մեկ այլ անհետ կորած զինծառայողի մայրը:

Ավելին