Դաժան ավտովթար Հայաստանում. վթարից հետո ոստիկանները պատահաբար վտանգավոր հանցանք բացահայտեցին (տեսանյութ)
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունբեցել Արարատի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 9.5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել բնակչի տան տարածքում՝ ջրատարի մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի և ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ: Տեղում ծառայություն կատարող, նույն վաշտի ավագ տեսուչ Դավիթ Արշակյանն ու տեսուչ Արմեն Հարությունյանը ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 2 ավտոմատ և պարկուճներ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին. «Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները և շատ արագ ժամանել են բժիշկները, իսկ ճանապարհային ոստիկանները լավ է, շուտ նկատեցին բեռնախցիկում եղած ավտոմատները, ու եթե «գաի» տղերքը ուշադիր չլինեին, կարողա ինչ-որ մեկը ավտոմատները վերցներ»: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը ՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան