Հայաստանը դրել են անմեղսունակ բոմժի տեղ. Արցախի նախկին վարչապետ
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հայաստանը դրել են անմեղսունակ բոմժի տեղ։ Մի հարևանը ծաղրանքով ու հայհոյանքներով է դիմում մեզ ասելով, որ մենք անհայրենիք քոչվոր ենք ու ռադներս պիտի քաշեք Էրիվանից ու Զանգեզուրից։ Մյուս հարևանն էլ, տեսնելով որ մենք վախից կուչ ենք եկել, ու ի վիճակի չենք պատասխանելու լկտի ոսոխին, քաղաքավարի հանդիմանում է հոխորտացող հարևանին, թե բա, չի կարելի, շատ կոշտ բառապաշար եք օգտագործում։
Այսպես էլ շարունակելու են մեզ նվաստացնել, քանի դեռ մեր երկիրը նույնականացվում ու ասոցիացվում է ազգադավ ու վախկոտ Նիկոլ Փաշինյանի հետ, որը իրեն սեփական ժողովրդից տարանջատել է հազարովոր ոստիկաններով ու վարձու հրոսակախմբերով, երկիրը մատնելով անտերության։
Այս հրապարակային, համազգային նվաստացումը շարունակվելու է և յուրաքանչյուրս դա զգալու ենք որտեղ էլ որ մենք լինենք, Հայաստանում, Արցախում, աշխարհում։ Շարունակվելու է, քանի դեռ մենք հանդուրժում ենք երկիրը խայտառակ, նվաստացուցիչ պարտության հասցրած ու անտերության մատնած կապիտույանտին։ Շարունակվելու է, քանի դեռ մենք մեր տաքուկ տներում, դիվաններին նստած, դուրս չենք գալիս փողոց ու չենք միանում վարչապետի հրաժարականը պահանջող ժողովրդին։ Շարունակվելու է արդեն, երբ թուրքը մեզ ստորացնելու է մեր տան դռանը, ինչպես դա արվեց Արցախում, ինչպես դա արվում այսօր Սյունիքում, վաղը կարող է անել Երևանում»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան