Կորոնավիրուսի դեմ բրիտանական «AZD1222» պատվաստանյութը կմիացվի ռուսական «Спутник V»-ին
Բրիտանական «AstraZeneca» դեղագործական ընկերությունը հայտնել է իր «AZD1222» և ռուսական «Спутник V» պատրաստուկների կոմբինացիայի կլինիկական հետազոտությունների մեկնարկի մասին: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:
«AZD1222» պատվաստանյութը մշակվել է «AstraZeneca»-ի հետազոտողների և Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից՝ ադենովիրուսային վեկտորի հիման վրա: Ներդրված կորոնավիրուսային S-սպիտակուցով ադենովիրուսային վեկտորներն ընկած են նաև երկբաղադրիչ «Спутник V» պատվաստանյութի հիմքում: Ադենովիրուսները սովորական մրսածություն են առաջացնում, իսկ S-սպիտակուցը հատուկ բաղադրիչ է SARS-CoV-2-ի համար և կորոնավիրուսին թույլ է տալիս ներթափանցել բջիջներ: Պատվաստանյութը մարդու իմունային համակարգը մարզում է՝ ճանաչելու կորոնավիրուսը՝ նրա մակերևույթի S-սպիտակուցով և կանխելու COVID-19-ի զարգացումը:
«Спутник V»-ի կլինիկական փորձարկումներից հետո, որոնք պատրաստուկի ավելի քան 90% արդյունավետություն են դրսևորել, Ն. Ֆ. Գամալեյի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականները, «AZD1222»-ի արդյունավետության բարձրացման համար, «AstraZeneca»-ին առաջարկել են օգտագործել իրենց պատվաստանյութի բաղադրիչներից մեկը: Տեղեկատվության համաձայն՝ փորձարկումները կսկսվեն մինչև 2020 թվականի ավարտը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան