Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Ե՞րբ Նիկոլ Փաշինյանը «կքցի» Վլադիմիր Պուտինին

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի անվտանգության ապահովումը ավելի քան երբեք կապվում է Ռուսաստանի Դաշնության հետ: Դա պայմանավորված է և պատերազմի դադարեցման գործում Ռուսաստանի բացառիկ ջանքերով, և այն հանգամանքով, որ այսօր երկրում ստեղծված անիշխանության պայմաններում արտաքին վտանգից պաշտպանվելու գլխավոր երաշխիքը դիտվում է ռուսական զինված ուժերի առկայությունը ՀՀ սահմաններին: Գաղտնիք չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին հատկապես վերջին շրջանում զգալիորեն ավելացվեց ռուսական սահմանապահ ուժերի թվաքանակը, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը զսպող լրջագույն գործոն է: Իր հերթին՝ ռուս խաղաղապահները Արցախում հայկական զորքերի դուրս բերումից հետո հանդիսանում են Արցախի հայկական հատվածներում բնակվող հայերի անվտանգության միակ երաշխավորը: 

Նիկոլ Փաշինյանը, ում մեծագույն ցանկության դեպքում անգամ չես անվանի պռո-ռուսական գործիչ, այսօր փորձում է խաղալ «ժողովրդի կանոններով»՝ սիրաշահելով և տարատեսակ ռևերանսներ անելով ռուսական կողմին՝ քաջ գիտակցելով, որ հանրությունը հատկապես պատերազմից հետո Ռուսաստանի հետ անվտանգային համակարգից դուրս Հայաստանը և Արցախը չի տեսնում: 

Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ռուսական գործոնի աննախադեպ ուժեղացումը Հայաստանում և Արցախում՝ պայմանավորված վերջին իրադարձություններով, բնավ էլ վարչապետի սրտով չէ: Վերջինս ստիպված էր ռուսական կուրս բռնել Արևմուտքից բավարար աջակցություն չունենալու պատճառով, սակայն չի բացառվում, որ ընդամենը մեկ ամիս անց Փաշինյանը, ամեն դեպքում, չի դիմանա «գայթակղությանը» և իր իշխանությունը պահելու նպատակով երկիրը մեկ անգամ ևս կտանի ցնցումների: 

Դրա համար նրան պետք է ամեն գնով ժամանակ շահել և սպասել ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությանը և վերջինիս վարչակազմի ձևավորմանը: Ամերիկյան դեմոկրատական կուսակցության հիմնական ֆինանասավորողն է Ջորջ Սորոս եւ երբ Սպիտակ տանը նստի Սորոսի անթաքույց աջակցությամբ ընտրված անձը՝ Փաշինյանը ստանալով Բայդենի վարչակազմի աջակցությունը կարող է կրկին փորձել Հայաստանը տանել դեպի Արևմուտք և պահպանել իշխանությունը: Ուշագրավ է, որ մինչ ԱՄՆ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը, երբ համաշխարհային լիդերները սպասողական դիրքորոշում էին որդեգրել՝ Փաշինյանը առաջիններից մեկը շտապեց շնորհավորել Ջո Բայդենին: Սա ինքնին խոսուն փաստ է, որ Բայդենի նոր վարչակազմի գալու հետ Հայաստանի գործող իշխանությունները մեծ հույսեր են կապում: 

Կփորձի՞ Փաշինյանը կրկին դիմել անչափ ռիսկային արկածախնդրության և Հայաստանը տանել դեպի Արևմուտք: Մեկ անգամ այդ արկածախնդրությունը արդեն իսկ հանգեցրել է Արցախի 70 տոկոսի կորստին, գիտակցո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ երկրորդ նման արկածախնդրության դեպքում սպառնալիքի տակ է դրվելու արդեն Հայաստանը, որը, ի դեպ, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները արդեն բացահայտ անվանում են «պատմական հողեր», որոնք շուտով վերադարձվելու են: Դիտարկելով Փաշինյանի 2.5 տարվա արտաքին քաղաքականությունը՝ չի բացառվում, որ այսօր երբ շատերը խոսում են հայ-ռուսական անվտանգային նոր բնույթի պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին՝ վերջինս նախընտրի պահպանել ոչ թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ իր իշխանությունը՝ հերթական անգամ շեշտակի վիրաժ անելով արտաքին քաղաքականության ուղեծրում: Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց թե ինչ գին կարելի է վճարել նման արկածախնդրության համար, սակայն Փաշինյանը և իր թիմը երբևէ աչքի չեն ընկել կատարած սխալներից դասեր քաղելու ունակությամբ...

Ավելին