Սպասում եմ տղամարդավարի պատասխանի
Անդրադառնում եմ 2 խնդրի. Խծաբերդի, Հին Թաղերի մարտիկների հետ ունեմ մշտական կապ, որոնց հետ անցել ենք մարտական ուղի՝ պաշտպան կանգնելով այդ տարածքի համար։ Այս պահի դրությամբ մեր տղաները գտնվում են Խծաբերդի թիկունքային դիրքում՝ մոտ 1կմ հեռավորության վրա, իսկ ռուս խաղաղապահները բանակցություններ են տանում ադրբեջանական կողմի հետ՝ իրավիճակի հարթեցման համար։ Իմ երախտիքն եմ հայտնում այն տղաներին, ովքեր իմ անմիջական ենթակայության տակ պաշտպանել են այդ տարածքը, ինչպես նաև պատրաստակամ են ժամ առաջ մեկնելու նշված վայր։ Շնորհակալ ենք նաև Քաշաթաղի վարչակազմի ղեկավար՝ Մուշեղ Ալավերդյանին, Քաշաթաղի ջոկատի հրամանատար Վոլոդյա Ավանեսյանին, իր տեղակալ ՝ Գոռ Գրիգորյանին, N զորամասի սպա Գարիկ Աբրահամյանին, Հայկ Խանումյանին՝ այդ տարածքների անառիկ պաշտպանության համար։ Ի պատասխան Դավիթ Իշխանյանի քաղաքացիներին զինելու հայտարարությանը, հնչեցնում եմ 2 հարց և սպասում դրանց պատասխանին Ինչու՞ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի երկու տղաները անմիջական մասնակցել են պատերազմական գործողություններին, իսկ ձեր խմբակցության երեք պատգամավորների որդիներն անհայտ վայրում են գտնվել՝ չմասնակցելով հայրենիքի պաշտպանությանը։ Դուք հայրենասիրություն եք քարոզում, Արցախաբնակներին զինելու կոչ եք անում, որը խուճապ է առաջացնում, իսկ ձեր խմբակցության պատգամավորների տղաներն իրենց ընտանիքներով հանդերձ աշխատում և բնակվում են Երևանում իրենց սեփական բնակարաններում։ Ամոթ է, երկար տարիներ իշխանության մաս կազմելով՝ այսօր բողոքու՞մ եք և աթոռակռի՞վ անում։ Սպասում եմ տղամարդավարի պատասխանի։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան