Այդպես դուխով եք, Ալիևին զանգեք, սպառնացեք
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրել է. «Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով և իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան: Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»:
«ՉԻ». Եթե հիշողությունը մեզ չի դավաճանում, Անդրանիկ Քոչարյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է: Բայց այս 2,5 տարվա ընթացքում ոնց որ թե չի ըմբռնել, որ ինքը ոչ թե իշխանությունների, այլ երկրի պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն է:
Դրա համար էլ պատերազմի ելքն այնպիսին էր, ինչպիսին եղավ: Փոխանակ իրենց բուն պարտականություններով զբաղվեին և զբաղվեն, ընկել են նրա հետևից, թե իրենց մասին ով ինչ է գրում: Այստեղ դուխները միլիոն է: Դուխդ միլիոն է, Ռուբեն Հայրապետյանին այդպես պատասխանեիր:
Որ հարցնում ես, թե ինչու Հայաստանն ու Արցախը աղետի հասցրեցիք, կմկմում են, կամ էլ ասում են՝ տանը մարդ չկա: Բայց իրենց քննադատողներին հերոսաբար դիմագրավում են:
Բայց ապշելու բան է: Ադրբեջանը սրանց (իրականում՝ մեզ բոլորիս) ամեն օր աջուձախ չռփում է, ժամը մեկ մի կտոր է պոկում Հայաստանից ու Արցախից, վախում են մի հատ ծպտուն հանեն, Պուտին ձյաձյային են խնդրում, որ մի բան անի, ու այս կիսասատկած վիճակում դեռ հոխորտալու տեղ ունեն: Գոնե նահանջի տեղ թողնեն, որ իշխանությունը կորցնելուց հետո իրենց մի քիչ մարդավարի պատժեն: Սա էլ չեն հասկանում:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան