Եվգենի Պետրոսյանը զղջացել է. Ինչ է ասել հումորիստը Ջիգարխանյանի մասին
Ռուս հումորիստ Եվգենի Պետրոսյանը պատմել է, թե ինչպես է իրեն խաբել հարցազրուցավար, դերասան և հաղորդավար Վլադիսլավ Մանուչարովը: Բանն այն է, որ նա չի հեռացրել հարցազրույցի այն կտորը, որը Եվգենի Պետրոսյանը խնդրել էր հեռացնել նկարահանումից հետո,- այս մասին գրել է հումորիստն իր ինստագրամյան էջում:
Պետրոսյանը պատմել է, որ Մանուչարովի հետ նախօրոք պայմանավորվել էր զրուցել աշխատանքային թեմաներից, սակայն «Էմպատի Մանուչի» հաղորդման ընթացքում հաղորդավարը սկսել է այլ թեմաներից ևս հարցեր տալ: Պետրոսյանը խոսել է Ջիգարխանյանի մասին և ասել, թե նրա օրինակով «նորաձև է դարձել հեռուստատեսությամբ անձնական կյանքը քրքրելը»:
«Ներեցեք, որ այդ աստիճանի է հասել ամեն ինչ: Աստված վկա, մենք այդպիսով հասել ենք հատակին»,- ասել է հումորիստը:
Վերջինս խնդրել է Մանուչարովին այդ հատվածը հեռացնել, քանի որ տվյալները ճշտված չեն եղել: Մանուչարովը «ազնիվ խոսք է տվել» և Պետրոսյանին առաջարկել «ինչ-որ թուղթ» ստորագրել, հումորիստը ստորագրել է այդ թուղթը: Եվգենի Վահանիչը բարկացել է, որ Մանուչարովը մինչ եթերը ցույց չի տվել մոնտաժված տարբերակը:
«Ճարպիկ հաղորդավարը պայմանավորվել է Առաջին ալիքի հետ, վաճառել նրանց այդ հարցազրույցը: Դա ուժգին հարված էր ինձ համար: Ես համաձայնել էի հարցազրույց տալ միայն YouTube-ի ալիքի համար, ոչ թե համառուսական ալիքի»,- ասել է հումորիստը: Պետրոսյանը պատմել է, որ Ջիգարխանյանի մասին տեղեկություններ ստացել է մի մարդուց, որը ճանաչել է դերասանին:
«Նա նկարագրել է հենց այն պատկերը, որը ես պատմել եմ: Ես բացարձակ տրամադրված չէի իմանալ, թե ում օգտին են այդ փաստերը: Ինձ հետաքրքրում էր միայն դերասանի ճակատագիրը»,- ասել է Պետրոսյանը Դեկտեմբերի 7-ին Մանուչարովի 1.5 ժամանոց հաղորդումը եթեր է հեռարձակվել, որտեղ Եվգենի Պետրոսյանն ասել է, թե Ջիգարխանյանը «մահամերձ է եղել, իսկ նրա մոտ ոչ ոք չի եղել»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան