Փաշինյանն արձագանքել է Արցախի հողերը 5 մլրդ դրամով վաճառելու մասին լուրերին
Ադրբեջանի հետ օպերատիվ կապի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Դուշանբեի համաձայնություններից հետո, այդտեղ որևէ գաղտնիք չի եղել: Այս մասին այսօր Ազատությանը տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես առաջարկում եմ, որ ընդդիմության շարքերն անցած պաշտոնյան թող պարզաբանում տա հրապարակային. ԱԱԾ տնօրենը առնչվել է դավաճանության փաստի հետ, և քրգործ չի հարուցել, դավաճանին ձերբակալելու փորձ չի արել, ուրեմն ինքն է դավաճան կամ առնվազն համադավաճան է»,- ասաց նա` արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի` իր հասցեին հնչեցրած հայտարարություններին:
Փաշինյանը նշեց նաև, որ ԱԱԾ նախկին տնօրենը պետք է այդ պարագայում հրաժարական տար կամ ասուլիսով հանդես գար, բացահայտումներ աներ:
Արցախի հողերը 5 մլրդ դրամով վաճառելու մասին լուրերին արձագանքելով` վարչապետը նշեց.
«Պատրաստ եմ լիազորագիր տալ, թող գնան աշխարհում իմ և ընտանիքիս ունեցվածքը ստուգեն: Արդյո՞ք իմ՝ վարչապետ եղած շրջանում ընտանիքիս նյութական վիճակը որևէ կերպ բարելավվել է»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան