Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Փաշինյանին պետք է ձերբակալեն, կառավարությունից շղթաներով դուրս բերեն՝ վզակոթին տալով․ զոհված զինծառայողի հայր

Նիկոլ Փաշինյանի համար հրաժարական տալը կամ Ադրբեջան փախուստ շատ մեղմ կլինի, նա պետք է ձերբակալվի հենց կառավարության շենքից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց զոհված զինծառայողի հայրը։

«Իմ տղան զոհվել է 24 տարեկանում, եղել է գումարտակի հրամանատարի առաջին հրամանատար։ Սիրելի ծնողներ, մենք պահանջատեր ենք, որովհետև ունենք հերոս տղաներ։ Նրանք զոհվել են հանուն հայրենիքի։ Նայել են մահվան աչքերին, բայց չեն դավաճանել հայրենիքը։ Խնդրանքս է ձեզ, սիրելի ծնողներ, մի գնացեք նախարարության շենք, մի նվաստացեք։ Դուք հերոս տղաներ եք կորցրել, մի գնացեք, մի լացեք, նրանք արժանի չեն ձեր արցունքներին։

Մենք ոչ թե պահանջելու ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա մեղմ է, կամ որ գնա Ադրբեջան, դա փրկություն է։ Մենք պահանջելու ենք, որ Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն հենց կառավարության շենքից, շղթաներով դուրս բերեն՝ վզակոթին տալով։ Մենք այդ օրը տեսնելու ենք, դա հեռու չէ»,-ասաց նա:

Զինծառայողի հայրն առաջարկեց երեքշաբթի օրը ժամը 12-ին շրջափակել կառավարության շենքը. «Թույլ չտանք, որ Նիկոլ Փաշինյանը փախչի, պահանջենք, որպեսզի նրան ձերբակալեն և դուրս բերեն։ Իսկ մինչ այդ ամեն օր կարող ենք պահանջատիրական երթ կազմակերպել։ Պետք չէ լաց լինել, մղկտալ, այս թյուրիմացությունների առջև։ Խոսքս ուղղեմ նաև որդեկորույս հայրերին։ Թող չկոտրեն պաշտպանության նախարարության պատուհանները, Դավիթ Տոնոյանը վաղուց այնտեղ չէ։ Որպես ռազմական հանցագործ նա նույնպես պատասխան պետք է տա։ Պետք է պատասխան տա, թե ինչպես չի կրակել Մոզամբիկից ձեռք բերած էժանագին զենքը։ Պետք է պատասխան տա, թե ինչու չեն թռչել մեր ՍՈՒ-30-երը։

Ամեն մեկը պետք է պատասխան տա։ Բայց ամենագլխավորը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Օնիկ Գասպարյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին պատերազմը դադարեցնելու համար, որովհետև մենք այդքան զինամթերք չունեինք մինչև վերջ կռվելու համար։ Իսկ նա, կրկին ականջալուր չլինելով, գալիս է Ազգային ժողով և հայտարարում , որ մեզ ասում են, թե խաղաղության դիմաց պետք է հանձնեք 7 շրջանները։ Այն շրջանները պետք է հանձնեինք, որն աշխարհը համարել է ադրբեջանական հող։  35 % կորուստը Արցախի այսօր չէինք ունենա։ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի թիվ 1 թշնամին է»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։