Շտապ. Երևանում հայտնաբերել են մահացած տղամարդկանց մարմիններ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 15-ին «Թոխմախի» գերեզմանատան տարածքում հայտնաբերված դիերի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների 42 խումբը կանչով մեկնել է «Թոխմախի» գերեզմանատուն, որտեղ գլխավոր մուտքի մոտ, շինությունում հայտանբերել են 2 տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածներն են՝ Երևանի բնակիչ 57-ամյա Հակոբ Գարսոյանը և մշտական բնակության վայր չունեցող 43-ամյա Ռոբերտ Սահակյանը։
Դեպքի վայր ժամանած դատաբժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ՝ դիերի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան