Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Երեկ «Զոդի կամրջի» մոտ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածներից զինծառայողը մահացել է. կա 2 զոհ, 2 վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Հայրապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 16-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով:  

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Volkswagen Touareg մակնիշի 71 LA 700 համարանիշի ավտոմեքենան վարել է Լուսաշող գյուղի բնակիչ, 33-ամյա Էմին Թարվերդյանը: Վթարի հետևանքով ուղևոր, Շաղափ գյուղի բնակիչ, 28-ամյա Վարդան Շահնազարյանը տեղում մահացել է, իսկ Է.Թարվերդյանն ու մյուս ուղևորներ, Երևանի բնակիչ, 31-ամյա Հովհաննես Բարսեղյանն ու Լուսաշող գյուղի բնակիչ, 29-ամյա Սերյոժա Խալաթյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց Ս. Խալաթյանը, գիտակցության չգալով, մահացել է:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Թարվերդյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող: Պայմանագրային զինծառայող է նաև Ս. Խալաթյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 16-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում:  

Ժամը 21:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Զոդի կամրջի» հարևանությամբ, դեպի Արարատ ընթանալիս, Volkswagen Touareg մակնիշի 71 ԼA 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, մի քանիսը պոկել և հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 3 հոգի, որոնցից մեկը՝ ծանր, 2-ը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին «Արարատ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատար Աշոտ Միրզոյանի գլխավորությամբ: Մահացածին և բոլոր վիրավորներին փրկարարները հայտնաբերել էին ավտոմեքենայից դուրս՝ տարբեր ուղղություններում:

  Օպերատիվ էին գործել նաև Արարատի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, վիրավորներին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:

  Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կ. Հարությունյանն ու ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանը:  

Վթարի մասին ՃՈ 1-77 օերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանի, քննչական բաժնի պետ Վահե Լաչինյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նժդեհ Աբրահամյանի գլխավորությամբ:

  Փաստի առթիվ տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Ն. Աբրահամյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Ավելին