«Արգելե՛լ դավաճանի մուտքը Եռաբլուր».ազատամարտիկները հայտարարություն են տարածել
Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարեւանությամբ։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք կազմակերպություններ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Դեկտեմբերի 19-ին` ժամը 13։00-ին, Հայաստանի Հանրապետության դավաճան վարչապետը սգո երթ է կազմակերպում դեպի Եռաբլուր։
Եռաբլուրը մեր զոհված հայորդիների ընտանիքների եւ մեզ համար սրբավայր է, ուր մենք այցելում ենք արդեն 30 տարի՝ ամեն շաբաթ, ամեն օր։
Դավաճանն իր շոուն կազմակերպելու համար մարզերից ավտոբուսներով մարդ է հավաքում, որ միայնակ չմնա իր շքախմբի հետ։
Դավաճան, երկիր ծախած, զինվորի եւ կամավորականի արյունը պղծած, հազարավոր զոհերի դիակները մինչեւ հիմա մարտի դաշտում, գերիներին թշնամու ճիրաններում թողած սրբապիղծը իրավունք չունի մտնելու սրբավայր։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին` արգելել այդ դավաճանի մուտքը Եռաբլուր։ Գնացե՛ք Եռաբլուր առանց նրա։
Մենք խոնարհվում ենք բոլոր զոհվածների եւ նրանց ծնողների առջեւ։ Խոստանում ենք վառ պահել նրանց հավերժ հիշատակը՝ շարունակելով հայրենիքի պաշտպանության` նրանց կիսատ թողած սրբազան գործը։
Ազատամարտիկները վաղը` ժամը 13։00-ին, հավաքվում են Եռաբլուրում՝ եկեղեցու հարեւանությամբ։
ՀՅԴ Ազատամարտիկների հանձնախումբ
«Կամավորական շարժում» ՀԲԿ
«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ
«Ազատամարտիկ» ՌՀԿ
«Ֆիդայիներ» ՌՀԿ»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան