Արդեն նամուսի հարց է, այս տարածքը չպետք է զիջվի. Շուռնուխի գյուղապետ
Շուռնուխ գյուղի մոտ կտեղակայվեն ՀՀ սահմանապահ ուժեր, իսկ սահմանի մոտով անցնող մայրուղին կհսկեն ռուս սահմանապահները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի համայնքապետ Հակոբ Արշակյանը:
«Չեմ կարծում, որ մեր սահմանապահը, կամ ռուսը մեզ կխաբի, բայց եթե հանկարծ փորձեն ճանապարհը վերցնել որպես սահման, մենք ունենք այստեղ բավական քանակությամբ ուժ, տղաներ, կսպասենք մինչեւ Գորիսից կմիանան, Երեւանից էլ կմիանան, էս տարածքը չպիտի զիջվի, բայց ամեն դեպքում ես չեմ կասկածում, որ պիտի եւս մեկ անգամ խաբված զգանք կառավարության կամ ռուսի կողմից, գյուղն ամբողջությամբ մերը պետք է լինի, արդեն նամուսի հարց է: Սպասում ենք ադրբեջանցիներին` սահմանները վերջնական որոշելու համար, ալիեւյան GPS-ով են սահմանազատելու»,- ասաց նա` հավելելով, որ ռուս խաղաղապահները հավաստիացրել են, որ գյուղն ամբողջությամբ մեր հսկողության տակ է մնալու:
Նա նշեց, որ գյուղից ուղիղ 4 կմ հեռավորության վրա է գտնվում դիրքերը:
Գյուղապետի խոսքով` ամենակարեւորը գյուղի մոտ անվտանգության գոտու ստեղծումն է, որպեսզի գյուղացիները անվտանգ լինեն:
Նշենք, որ այսօր ադրբեջանցի զինվորականների են նկատել Որոտան գյուղի մոտակայքում ` դրոշով ավտոճանապարհին կանգնած:
Դեկտեմբերի 19–ի տեսաուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի մարզում այս պահին սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։
Ռուս սահմանապահներ են տեղակայվել Գորիս-Կապան ու Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհներին։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան