Առ այսօր քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամները որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում. Արտակ Բեգլարյան
Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այժմ վերջնականացնում ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից սպանված քաղաքացիական անձանց վերաբերյալ հատուկ զեկույցը, որի հրապարակային տարբերակում ամփոփված կլինեն բոլոր հիմնական անձնական տվյալները, դեպքերի հակիրճ նկարագրությունները, իսկ փակ տարբերակում՝ նաև բազմաթիվ մինչմահու ու հետմահու լուսանկարներ: Առավոտյան կհրապարակենք զեկույցը, հուսամ՝ կհասցնենք վաղը երկու այլ զեկույցներ էլ հրապարակել՝ որպես մեր փաստահավաք գործունեության մի մասի ամփոփում:
Կուզեի այս համատեքստում հատուկ ընդգծել, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պետք է արագ կերպով օրենսդրական փոփոխություններ անեն և կոնկրետ կարգավիճակ տան քաղաքացիական զոհերին և նրանց ընտանիքներին: Առ այսօր քաղաքացիական զոհերի ընտանիքների անդամները որևէ սոցիալական աջակցության ծրագրից չէին օգտվում, այնինչ նրանք ևս զոհ են գնացել հակառակորդի հանցագործություններին, շատերը՝ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում»:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան