Հողերը հանձնելուց 4 օր առաջ ասել էին, որ նորից պատերազմ է լինելու. Առուշանյան
Այս մարդիկ չեն ուզում աշխատել, սրանց համար մեր հողը մեկ ա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ խոսելով Հայաստանի իշխանությունների մասին։
«Մեր ռուս բարեկամները եկել էին համայնքապետարան, մեզ ասացին, որ 10 օր առաջ դիմել են, որպեսզի տարածք հատկացվի իրենց գործառույթների համար: Հարցնում եմ, թե ում են դիմել, ասում են՝ ինչ-որ Հակոբ Արշակյանի: Չակերտներով նախարար է, 10 օր է խնդիրը չի լուծել: Հետո զանգել եմ Սուրեն Պապիկյանին, ասում եմ՝ եղբայր, մեր բարեկամ ռուսը եկել է այստեղ, մեզ համար մտահոգ լինելով, տարածք է ուզում, մարդ ուղարկեք, որ հարցը լուծվի: Անցնում է 3 օր, խնդիրը չի լուծվում: Ասեմ ավելին՝ այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել»:
Առուշանյանը ենթադրում է, որ կան էլի գոտներ, որոնք պետք է տրվեն, իսկ իրենք խանգարում են, դրա համար Նիկոլ Փաշինյանն ուզում է ձերբակալել իրենց. «Այս կառավարությունը վայրկյան շուտ պետք է հեռանա: Իրենք նույնիսկ չգիտեն, թե ինչ է պոստը:
Թշնամին կանգնած է մի քանի մետրի վրա, հարյուրավոր տեխնիկաներ են բերոմ, իսկ մենք ինչ ենք անում: Այս մարդիկ գիտե՞ն, թե ինչ է տեխնիկան, պատրաստվելը»:
«Մինչև այս դիրքերը հանձնելը մեզ ասացին, որ նորից պատերազմ է լինելու: Մենք նոր էինք իջել պոստերից, մեզ փոխարինել էին մեր եղբայրները: Բայց մենք գնացինք, պատրաստվեցինք, որ գնանք պոստեր: Մի քանի ժամում ամեն ինչ պատրաստեցինք: Հետո կանգնեցինք պոստերում, առավոտյան տեսանք, որ թշնամին իր համար կանգանծ է, որևէ տարօրինակ բան չկա:
Մի քանի օր սպասելուց հետո հասկացանք, որ իրեն խելոքի տեղ դրած անձը մտածել է, որ սյունեցիները կասեն՝ հողերը տվեք, որպեսզի պատերազմ չլինի: Բայց երբ տեսել է, որ մենք կանգնել ենք մեր հողերը պաշտպանելու, բանավոր ձևակերպեց ու տվեց հողերը: Մենք պատրաստ ենք պաշտպանել մեր հողը:
Նախ իմ կրոնը, իմ հայրենիքը, իմ հողը, հետո՝ իմ ընտանիքն ու իմ անձը: Ես այդպես եմ դաստիարակված: Երևանում իրականությունն այլ է, տեղում այլ է: Ինչպե՞ս պետք է ապրեն մեր քաղաքացիները»,-հավելեց նա:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան