Քննիչների ինֆորմացիայով՝ բանտի աշխատակիցները Արսեն Թորոսյանի մոտ հայտնաբերել են «Մեթադոն» տեսակի թմրամիջոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քր. օր. 266 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետի և 268 հոդ. 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արսեն Թորոսյանի նկատմամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դեկտեմբերի 13-ին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, իրացնելու նպատակով ապօրինի պատրաստել և պոլիէթիլենային փաթեթի մեջ թաքցրել է զգալի չափի հասնող՝ 0.038 գրամ կշռով «Մեթադոն» տեսակի թմրամիջոց, որն էլ ապօրինի փոխադրել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ և քննությամբ չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում իրացրել է նույն հիմնարկի դատապարտյալ Արսեն Թորոսյանի վրա։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել Ա․ Թորոսյանին և նրա մոտ հայտնաբերել են այն։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան