Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Դիմում եմ հայ ժողովրդին և իմ համախոհներին, այսօր՝ ժամը 17։30-ին, իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ․ Արտակ Թովմասյան

Հարգելի՛ հայրենակիցներ, մեր հայրենիքն ու ազգն այս պատմական օրերին կանգնած են գոյատևման վտանգի առաջ` գոյատևման՝ իբրև պետություն, իբրև ազգ, իբրև հայ։ Կրճատված են ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի սահմանները, կործանված են հազարավոր ճակատագրեր։ Որբացած են նույնքան ընտանիքներ։ Պետության առջև ծառացած խնդիրներն այլևս մեզանից յուրաքանչյուրինն են։ Այս խնդիրներն արդեն թակել են շատերիս դռները, մյուսներինը դեռ թակելու են։ Սարսափելի պատերազմի ու այս ողբերգական կորուստների հետևանքները որևէ մեկին, ցավոք, չեն շրջանցելու` ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես, նյութապես և ոչ միայն։
 
Սիրելի՛ ժողովուրդ, դեռևս 2018 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած իմ հանդիպման ժամանակ, խորին մտահոգությունս եմ հայտնել, թե ինչ անդառնալի հետևանքների կբերի հայության մեջ սև-սպիտակի, հնի ու նորի բաժանարար գծեր անցկացնելը։ Այսօր էլ ապաշնորհ իշխանությունը շարունակում է պառակտել մեր ժողովրդին։ Այլևս թույլ չենք տա մեր ազգի մեջ որևիցե բաժանարար գիծ անցկացնել։ Միասնությունն է, որ միշտ փրկել և հզորացրել է հայ ժողովրդին, և միայն այս դավաճանական իշխանությունների օր առաջ հեռացումը թույլ կտա միասին վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել հզոր Հայաստան և ազգային պրոֆեսիոնալ բանակ։
 
Իսկ այս օրերին ինչո՞վ են զբաղված մեր իշխանությունները: Նրանք լուծում են իրենց անձնական խնդիրները՝ կառչած աթոռներից, և որևիցե գործողություն չեն անում գերիների տվյալները վերջնականապես հստակեցնելու և նրանց արժանապատիվ կերպով վերադարձի համար։
 
Ունենք զինվորական և քաղաքացիական անձինք, ովքեր մինչև հիմա շրջափակման մեջ են։
 
Անհետ կորածների հարցով այդպե՛ս էլ գործնական քայլեր չեն արվում ՀՀ իշխանությունների կողմից:
 
Անկարողություն կամ անգործություն է դրսևորվում նաև ԴՆԹ թեստերի միջոցով դիերի ճանաչման հարցում:
 
Ստացվում է՝ իրականությունից կտրված Փաշինյանն իր թիմով անզոր է այս խնդիրները լուծելու. նրանք դրա համար շուրջ 1,5 ամիս ժամանակ ունեին։
Հայաստանի Հանրապետությունում չկա մի պաշտոնյա, ում կոնկրետ հանձնարարված է զբաղվել վիրավոր ու անհետ կորած զինվորների հարցերով, գերիների վերադարձով։ Չկա այս խնդիրների ուղիղ պատասխանատուն, ում կարող են դիմել զինծառայողների հարազատները։
 
Վերոնշյալը հաշվի առնելով և վերջնական աղետից խուսափելու զգոնությամբ` դիմում եմ հայ ժողովրդին և իմ համախոհներին, այսօր՝ ժամը 17։30-ին, իրականացնել համախմբված բողոքի ակցիաներ։
 
Հորդորում եմ՝ Փաշինյանին հեռացնելու գործում ընտրել նրա իսկ ձեռագիրը՝ փակելով գլխավոր փողոցները, կաթվածահար անել երթևեկությունը և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
 
Ժողովո՛ւրդ ջան, Նիկոլն այլևս չունի իշխանություն, ֆիքսե՛ք, այս պահից ի վեր իշխանությունը պատկանում է մեզ՝ բոլորիս։ Մեկ մարդու նման ոտքի՛ կանգնենք՝ բեկում մտցնենք մեր երկրի արտաքին ու ներքին քաղաքականության մեջ, վե՛րջ տանք տոտալ անիշխանությանը։ Թույլ չտանք` թուրք-ադրբեջանական տանդեմը, Փաշինյանի ձեռամբ, վերջնականապես լուծի իր համար պատմականորեն կնճռոտ դարձած հայկական հարցը՝ հօգուտ իրեն։
Պայքարը սկսված է։
 
Աստված բոլորիս պահապան:
 
Արտակ Թովմասյան