Մեքենան գլորվել է ձորը․ վարորդը տեղում մահացել է
Դեկտեմբերի 24-ին, ժամը 14։43-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1968 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Վարդան Ա․-ն (ծնված 2005 թ․) տեղափոխվել է Գորիսի ԲԿ, իսկ ուղևոր Լիաննա Ա․-ն (ծնված 1973 թ․)՝ Սիսիանի ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան