Արսեն Թորոսյանի «բացահայտումը» թիմակիցների մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հանդես է եկել անչափ ուշագրավ հայտարարությամբ , որով, փաստացի, իր թիմակիցներին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը և առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին մեղադրեց ծխախոտ արտադրող խոշոր ընկերությունների շահերը առաջ մղելու մեջ: Նա, մասնավորապես, գրել է. «Ամենուր սողոսկող արդյունաբերությունը բոլոր երկրներում գտնում է շանտաժը առաջ տանելու թույլ օղակները, սակայն, այս գործընթացի մեջ անակնկալները նույնպես անպակաս են: Անկախ նրանից, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ինձ համար միևնույն է զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծի: Միևնույն է, գլխումս չի տեղավորվում: Մի՞թե դա հնարավոր չէր անել այլ պատգամավորների ձեռամբ: Թե դա հատուկ է արվում, որպեսզի ընդգծվի արդյունաբերության ամենակարող լինելը, հատկապես այս ծանր ժամանակաշրջանում: Կամ էլ, ես եմ դեռ շատ ռոմանտիկ, երբ կարծում եմ, որ գրված ու չգրված սահմաններ կան տարատեսակ վարքագծերի համար»:
Ինչ է ստացվում. Նիկոլ Փաշինյաննը առաջին իսկ հնարավորության դեպքում գործող ԱԺ-ի և քաղաքական մեծամասնության գովքն է անում` հայտարարելով, որ այն որակապես նոր է, անկաշառ է և խորհրդարանում որևէ պատգամավոր խոշոր բիզնեսի լոբբինգով չի զբաղվելու, իսկ իր նախարար Արսեն Թորոսյանն ունի ամբողջովին հակառակ կարծիք և իր թիմակիցներին համարում է շանտաժի համար թույլ օղակներ, որոնք ինչ-ինչ համաձայնությունների են գնացել բիզնեսի հետ:
Ինչպես երևում է` պատերազմի արհավիրքները, հետևանքները, համավարակը նույնիսկ չեն ստիպում իշխանավորներին դադարել միմյանց վրա այսպես ասած՝ բոչկա գլորելը: Իրականում ոչ ԱԺ-ն, ոչ էլ առավել ևս Թորոսյանը մտահոգված չեն ժողովրդի շահերը պաշտպանելով:
Գաղտնիք չէ, որ Նարեկ Զեյնալյանը շուտվանից է աչք դրել Արսեն Թորոսյանի աթոռի վրա և նրանց վաղեմի հակամարտությունը հենց այս պատճառով է: Իր հերթին Թորոսյանն էլ, ում նախագծերը ամեն անգամ տորպեդահարվում են ԱԺ-ում Զեյնալյանի ջանքերով, որոշել է իր թիմակցին մեղադրել ոչ թե ժողովրդի, այլ խոշոր բիզնեսի շահերը պաշտպանելու մեջ: Ինչպես ասվում էր հայտնի սկետչում՝ երկուսն էլ ճիշտ են…




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան