Արտակարգ. Հայաստանում դատավորի են թալանել. ինչ են տարել
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 22-ին ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 33-ամյա Գառնիկ Ստեփանյանի ահազանգի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն ահազանգել է, որ դեկտեմբերի 21-ի ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 22-ի 00:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապակին կոտրելու միջոցով Արամի փողոցի 86 հասցեում կայանված, իրեն պատկանող Toyota մասկնիշի 120 JJ 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակը, որի մեջ եղել է գումար:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան