Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Խոշոր ավտովթար Արարատի մարզում.պարզվել է վիրավորների ինքնությունը (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտաի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է դեկտեմբերի 23-ին Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Մ. Խ.-ն, և ВАЗ 21144 մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Նորայր Յանիկյանը: Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում օգնություն է ստացել նաև Lexus մակնիշի 40 ՏT 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Բենյամին Ստեփանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Յանիկյանը աշխատում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ Բ. Ստեփանյանը «Լուար Տրանս» միջազգային ընկերությունում՝ բեռների արտահանման նախագծի իրականացման մենեջեր և վթարի պատճառներից մեկը նաև մառախուղն ու ճանապարհի մերկասառույցն է եղել: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում բախվել էին Սպիտակ քաղաքի բնակիչ, 25-ամյա Բենյամին Ստեփանյանի վարած Lexus մակնիշի 40 ՏT 077 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Նորայր Յանիկյանի վարած ВАЗ 21144 մակնիշի 90 OM 006 համարանիշի ավտոմեքենաները:

 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվ էին գործել Արտաշատի հիվանդանոցի բժիկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել նույն վաշտի ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին