Ինչ իրավիճակի Արցախի սահմաններին այս պահին. ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը
Ռուսական խաղաղապահ զորախումբը, առաջադրված խնդիրներին համապատասխան, շարունակում է վերահսկողություն իրականացնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում, որպեսզի չխախտվեն կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները: Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: «Խաղաղապահ գործողությունների գոտում իրավիճակը հանգիստ է, հրադադարի ռեժիմի խախտումներ և սադրանքներ չեն արձանագրվել: Խաղաղապահ զորախումբը իրադրության մոնիթորինգն իրականացնում է 23 դիտակետերում: Ստեփանակերտում 24-ժամյա ռեժիմով գործում է թեժ գիծ' տեղի բնակչության դիմումների ընդունման և անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալներ հավաքելու համար: Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահները ստացել են ավելի քան 540 դիմում։ Բացի այդ, այս պահի դրությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ապահովվել է ավելի քան 44 000 փախստականի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Մարդասիրական ականազերծման կենտրոնը շարունակում է հայտնաբերել և ոչնչացնել չպայթած զինամթերքը և պայթուցիկ սարքերը։ Մինչ օրս ստուգվել է 423 շենք-շինություն, 108 կմ ճանապարհ, հայտնաբերվել է մոտ 9000 պայթուցիկ նյութ, մաքրվել է ավելի քան 250 հա տարածք: Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված ռուսական երկու ռազմադաշտային հոսպիտալում բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում, աշխատում են ճամփորդական բժշկական բրիգադներ: ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ այսօրվա դրությամբ ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել 902 մարդու, այդ թվում՝ 115 երեխայի: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ փոխգործակցությամբ ու ադրբեջանական և հայկական կողմերի ներգրավմամբ, կենտրոնի վեց խմբերը շարունակում են զոհված զինծառայողների մարմինների որոնման և հանձնման աշխատանքները: Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ Մարտունու շրջանում ենթակառուցվածքների և սոցիալական օբյեկտների վերականգնման ուղղությամբ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Խաղաղապահների օգնությամբ վերականգնվել է էներգամատակարարման համակարգը, վերանորոգվել է էլեկտրահաղորդման 20 կմ-ից ավելի գիծ։ «Շրջանի տարածքում կրկին հասանելի են բջջային կապն ու ինտերնետը։ Ամբողջությամբ վերականգնվել է գազատարը և բնակելի տներում կրկին կա ջեռուցում։ Կատարված աշխատանքների շնորհիվ բնակության համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվել 60 բնակավայրում»,- տեղեկացնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան