Խոշոր ավտովթար Հայաստանում.կա վիրավոր
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, Աբովյանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են Աբովյանի բնակիչ, 30-ամյա Արթուր Յոյչյանի վարած Range Rover մակնիշի 79 DA 799 համարանիշի և Եղվարդ քաղաքի բնակիչ Վազգեն Աբգարյանի վարած Nissan Altima մակնիշի տրանզիտ համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործելԱբովյանի հիվանդանոցի բժիշկները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանն ու Կառլեն Բաղյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է Կ. Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխված Վ. Աբգարյանը աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնում՝ որպես ավագ քննիչ: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան