Դանակահարություն Գավառում. վիրավորը Նորատուսի գյուղապետի 18-ամյա որդին է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 14:30-ին «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին 3-րդի, կրծքավանդակի կտրած, ծակած վերք» մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 18-ամյա Հակոբ Հարությունյանն է:
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, Գեղարքունքի մարզի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, Գավառի ավտոդպրոցի հարակից տարածքում Հ. Հարությունյանի և նրա համագյուղացի, 16-ամյա Հրաչ Խաչատրյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Հ. Հարությունյանի մարմնի տարբեր մասերին:
Մարզի ոստիկանապետի և Գավառի ոստիկանապետի գլխավորությամբ ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են Հ. Խաչատրյանին, ինչպես նաև հանցագործության գործիք դանակը:
Աղբյուրիի տեղեկություններով՝ վիրավոր Հ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի որդին է, ով սովորում է Հայ-ռուսական համալսարանում, իսկ կասկածյալ Հ. Խաչատրյանը սովորում է Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջի 2-րդ կուրսում:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան