Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների անձնական փոխհարաբերությունները թույլ են տալիս գտնել ներդաշնակ լուծումներ. Պեսկով
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի անձնական հարաբերություններն ու կառուցողական տրամադրվածությունը թույլ է տալիս գտնել վիճելի հարցերում ներդաշնակ լուծումներ, պատմել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսսիա 1» հեռուստաալիքի եթերում «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բացի այդ, իհարկե, մենք ունենք երկկողմանի հարաբերությունների հսկայական հիմք: Եւ երբ այդ շրջանակում երկու պետությունները ղեկավարում են առաջնորդները, որոնք այդպես են վերաբերվում միմյանք, որոնք միմյանց համարում են խոսքի եւ գործի մարդ, դա գրավականն է այն բանի, որ, եթե անգամ ծագում են տարաձայնություններ, եթե ծագում է շահերի բախում, ապա առաջնորդների կառուցողական տրամադրվածությունը թույլ կտա ներդաշնակ ելք գտնել այդ իրավիճակից»,-ասել է նա:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան խոշորագույն աշխարհաքաղաքական խաղացողներ են, որոնք կարող են եւ պետք է ունենան նշանակալի ներդրում տարածաշրջանում անվտանգության եւ կայունության գործում: «Ամեն դեպքում պետք է անել այնպես, որ պատերազմ չլինի»,-եզրափակել է նա:
Ավելի վաղ Պուտինն անվանել էր էրդողանին մարդ, որը կատարում է իր խոստումը՝ չնայած նրան, որ իրենց հայացքերը կարող են տարբերվել առանձին հարցերում: Իր հերթին Էրդողանը պատասխանել է Պուտինին նույնանման հայտարարությամբ եւ ասել, որ համարում է Ռուսաստանի նախագահին ազնիվ մարդ:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին