Շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության. Վիտալի Բալասանյան
ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների եւ Արցախյան պատերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Ասկերանի շրջանի վարչակազմից։
Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմներում նահատակված տղաների հիշատակը:
Այնուհետեւ Վ.Բալասանյանն անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին՝ շեշտել է, որ անհրաժեշտ է օր առաջ ծառայություն սկսել պետական սահմանների պաշտպանության հարցում: Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության: Այն կկոչվի սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, եւ ծառայողները, անշուշտ, կվարձատրվեն:
Հանդիպման մասնակիցները բարձրաձայնել են իրենց մտահոգող հարցերի մասին, որոնք հիմնականում կապված էին բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի եւ հետագա անելիքների հետ:
Վիտալի Բալասանյանը պատասխանել է ներկաների հարցերին:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան