Սահմռկեցուցիչ ողբերգական դեպք Երևանում. 9 տարեկան երեխան մահացել է, 8 տարեկան եղբայրը հիվանդանոցում է (տեսանյութ)
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Երևանում ողբերգական վրաերթի հետևանքով մահացած երեխայի և նրա վիրավոր եղբոր ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի բնակիչներ, 8-ամյա Նարեկ Ա.-ն, և 9-ամյա Ալեքս Ա.-ն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին Ալեքս Ա.-ն գիտակցության չգալով՝ մահացել է: Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Եղվարդ քաղաքի բնակիչ, 22-ամյա Գրիգոր Մուրադյանը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 27-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գրիգոր Մուրադխանյանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղում, Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 տղա հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, այդ պահին նշված վայրով անցնող մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել էր հիվանդանոց, և ճանապարհին, նկատելով շտապօգնության մեքենան, երեխաներին տեղափոխել էր այդ ավտոմեքենան՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել էր, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում էին: Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակ, որտեղից ժամանել էին տեսուչներ Արսեն Մինասյանն ու Զորայր Գալստյանը: Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը: Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կատավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան