Ինչ ճակատագիր է մեզ սպասվում․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Աշխարհում գոյություն են ունեցել և վերացել են տարբեր ազգեր։ Միայն մեր տարածաշրջանում՝ շումերներ,խեթեր, բաբելոնացիներ և այլ ազգեր։Այժմ էլ աշխարհում բնակվում են հարյուրավոր ազգեր։ Ազգեր, որոնք ունեն պետական մտածողություն, արժապատվության զգացում։ Նրանք պատրաստ են պատերազմի ժամանակ պաշտպանել իրենց հայրենիքը, իսկ պարտվելու դեպքում ՝ խստորեն պատժել պարտության պատասխանատուին, հետագայում ուժ հավաքելու, ամոքելու վերքերն և նոր հաղթանակներ կերտելու համար։ Կան նաև ազգեր, որոնք շատ վաղուց կորցրել են իրենց պետությունը, բայց դարերով գոյատևում են, օրինակ՝ ասորիները, ղպտիները։ Կան նաև ազգեր, որոնք ոչ ունեցել են պետություն, ոչ էլ երազել այդ մասին, օրինակ՝ գնչուները։
Իսկ ի՞նչ է ցույց տալիս Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ պատերազմ, խայտառակ պարտություն, նվաստացուցիչ կապիտուլյացիա․․․և պարտության պատասխանատուի իշխանության մնալն ու համախոհներ և պաշտպաններ ունենալը։
Պատասխանեմ՝ պետական մտածողության և ազգային արժանապատվության զրոյական մակարդակ։ Իշխանությանը պաշտպանող կամ անտարբեր բոլոր անձինք զուրկ են ոչ միայն ազգային , այլև մարդկային արժանապատվությունից։ Եվ եթե , մոտ , շատ մոտ ժամանակներում, արժանապատվություն և դեռևս դրա նշույլները պահած հասարակության անդամները չկարողանան իրավիճակը փոխել և իշխանությունը շարունակի մնալ պարտվածների ձեռքում, ապա հաստատ կարելի է ասել, որ մեզ սպասվում է ասորիների, ղպտիների ճակատագիրը։ Իսկ գուցե խեթերի՞։ Սակայն ի՞նչ տարբերություն․․․»։




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան