Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Հասարակություն

Լավ եմ, չմտածե՛ք․ Խորենի զանգն ուշացավ, այս անգամ՝ ընդմիշտ

19-ամյա Խորեն Հաջաթյանը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հուլիսի 17-ին, ծառայում էր Մարտունի 2-ում: Բանակից ու բանակային կյանքից երբեք չի դժգոհել Խորենը: Մայրը՝ Ասյա Սահակյանը, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասում է, որ որդին դեռ մանկուց է հայրենասեր եղել, իսկ ի՞նչ ես դառնալու հարցին պատասխանել՝ «զոհված ազատամարտիկ»: Արդեն գիտակից տարիքում Խորենի ցանկությունները չեն փոխվել. ուզում էր զինվոր դառնալ, հայրենիքի նվիրյալը լինել. հերոսի երազանքներն իրականացան, կյանքը նվիրեց հանուն հայրենիքի:

Պատերազմից 3 ամիս առաջ՝ հունիսի 23-ից, Խորենը դիրքերում է եղել, զոհվել՝ հոկտեմբերի 23-ին. «Զինակից ընկերներն են օգնության հասել, զորամասում էլ Խորենիս անվանում էին «նկարիչ Խորո», պատերազմի օրերին քարտեզներ է գծել: Ընկերներն ասում են՝ պետք է հպարտանաք, որ նման որդի ունեք, «խաղաղության աղավնի» էինք ասում իրեն, չէր թողնում, որ խեղճանայինք»,- պատմում է տիկին Ասյան:

Մայրն ասում է՝ որդին ամեն օր զանգում էր, հուսադրում՝  «Մա՛մ ջան, ամեն ինչ լավ է», բայց ինքը լավ գիտեր, որ թեժ մարտեր են ընթանում:

«Խորենի ընկերներից պատմել են, որ նույնիսկ Ջաբրայիլում են եղել, ընկել՝ շրջափակման մեջ: Տղերքին էլ անընդհատ ոգևորել է, ասել՝ հաղթելու ենք, իսկ մի անգամ էլ Ջաբրայիլից զանգել, բղավում էր՝ մա՛մ ջան, դիրքը տվեցինք, բայց հետ կբերենք»,- հիշում է տիկին Ասյան:

10:15-10:30 ընկած ժամանակահատվածում Խորենի հարազատներն արդեն գիտեին, որ ուր որ է՝ նա կզանգի: Մայրը նշում է՝ զանգում էր, արագ-արագ խոսում. «Ասում էր՝ լավ եմ, չմտածե՛ք, մա՛մ ջան, վաղը կզանգեմ, նաև հասցնում էր ասել, որ ծառայակից ընկերների ծնողներին փոխանցեմ, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է»:

Հոկտեմբերի 22-ին Խորենը խոսել է հայրիկի հետ, իսկ հոկտեմբերի 23-ին, ցավոք, սպասված զանգը ուշացավ հավերժ: Հարազատներն անհանգստացել են, զանգել Խորենին հաց հասցնող տղային, որի հեռախոսահամարից զանգում էր Խորենը. «Ասաց, որ 06:45-ի հարձակման ժամանակ Խորենը զոհվել է Ֆիզուլիում․․․»։

20 օր շարունակ Խորենի մարմինը չեն գտել, դեմքն անճանաչելի է եղել, ԴՆԹ թեստավորում են արել, ապա՝ հաստատել. «Հուղարկավորեցինք նոյեմբերի 15-ին, տեսնում էինք, որ Խորենս էր, բայց չէինք ուզում հավատալ, ուզում էինք շարունակել նրան փնտրել... հազար երազանք անավարտ մնաց»...

Թալինից Երևան տեղափոխված Խորենը սովորում էր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, ապագա ճարտարապետ էր: Կատակասեր ու հանգիստ բնավորությամբ Խորենը 15 տարեկանից աշխատել էր, օգնել ընտանիքին:

«Անչափ բարի էր Խորենս, ոչ մեկին վատություն չէր արել, միշտ գոհ էր ամեն ինչից ու կյանքով լեցուն, ապրում էր իր վաստակած գումարով, մեզ էլ նեղություն չէր տալիս»,- ընդգծում է հերոսի մայրը:

Մայր ու որդի միշտ ոգևորել ու հույս են տվել միմյանց, տիկին Ասյայի մտքով անգամ չի անցել, որ որդին կարող է զոհվել:

Խորենի քույրն ու եղբայրը սպասումով ու հույսով են, որ իրենց հերոսն ամռանը վերադառնալու է...

Արփինե Հակոբյան