Նոյեմբերյանում թունավորվածներից 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել առ այն, որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում Նոյեմբերյանի տարածաշրջանի Նոյեմբերյան քաղաքի, Բաղանիս, Ոսկեվան, Կողբ և Կոթի բնակավայրերի 14 բնակչի մոտ արձանագրվել են աղիքային ինֆեկցիայի դեպքեր:
Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 7-ի մոտ հայտնաբերվել է շիգելլա զոնե, մյուս հետազոտություններն ընթացքի մեջ են:
Այս պահին հիվանդանոցային պայմաններում բուժում է ստանում 6 պացիենտ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորն օգտագործել են Ջուջևան բնակավայրի մայրուղու հարևանությամբ գտնվող աղյուրի ջուրը:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ջուրը չի համապատասխանում սանիտարահամաճարակային կանոնների պահանջներին, ինչպես նաև հայտնաբերվել են ջերմակայուն կոլիֆորմ մանրէներ, ինչը վկայում է ջրի աղտոտվածության մասին:
Այս պահին նշված աղբյուրի ջրամատակարարումը դադարեցված է, աղտոտման պատճառների հայտնաբերման նպատակով աշխատանքներն ընթացքի մեջ են: Համայնքապետարանի կողմից պլանավորվում է իրականացնել նաև ջրամատակարարման կառույցների ախտահանման աշխատանքներ, իսկ աշխատանքների ավարտից հետո ջուրը կենթարկվի կրկնակի լաբորատոր հետազոտության հետագա օգտագործման հարցը որոշելու նպատակով:
Աշխատանքներն իրականացվում են ամենօրյա ռեժիմով, դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվել է բոլոր շահագրգիռ կողմերին, իսկ նշված բնակավայրերում բնակիչների շրջանում իրականացվել են իրազեկման աշխատանքներ:
14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ
Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորված 16 անձանց մեծ մասը երեխաներ են




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան