Ինչի՞ մասին է լռում Փաշինյանը. հայկական զորքերը դուրս կբերվե՞ն Արցախից
Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը անչափ ուշագրավ մի տողատակ էր պարունակում. այն է, թե ինչի մասին է լռել վարչապետը: Բանն այն է, որ Փաշինյանի գրառման մեջ որևէ հերքում չկար Արցախից հայկական զորքերը դուրս բերելու մասով, իսկ այդպիսի տեղեկատվություն վերջին օրերին անչափ համառ կերպով տարածվում էր թե հայկական, թե ադրբեջանական մեդիա սեգմենտներում:
Փաշինյանն, իհարկե, փորձեց հերքել Մեղրիով թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ կամ միջանցք տալու մասին տարածվող ինֆորմացիան, սակայն դա էլ իր հերթին պարզ մանիպուլյացիա էր, որին Փաշինյանը արդեն որերորդ անգամ դիմում է: Մանիպուլյացիայի հաշվարկը պարզ է՝ խաղալ հուզական լարերի վրա` անելով գերիների վերադարձի և տնտեսական կասկածելի դիվիդենտների մասին հայտարարությունները: Այն, որ Փաշինյանը հերքում է Մեղրին հանձնելու մասին տեղեկությունը, ենթադրում է երկու բան՝ նախ, այնուամենայնիվ պայմանագիր լինելու է և երկրորդը՝ նա պատրաստ է գնալ այդ քայլին` իշխանությունը պահելու համար:
Չհերքելով` Փաշինյանը հաստատում է նաև Արցախից հայկական զորքերի դուրս բերման մասին տարածվող տեղեկությունը: Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այդ քայլը՝ ավելորդ է անգամ ասել: Հայաստանը կորցնելու է Արցախի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը դրվելու է լուրջ սպառնալիքի տակ:




















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան